Իլոն Մասկը հին ավտոմեքենան գնել է 1 մլն դոլարով
SpaceX եւ Tesla Inc. ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը 1 մլն դոլարով գնել է հին ավտոմեքենան, որը ավտոտնակում պատահաբար գտել են Նյու Յորքից ամուսինները, հաղորդում է Americaru-ն:
1989 թվականին Լոնգ Այլենդում զույգը ավտոտնակի համար 100 դոլար է վճարել «կույր աճուրդի» ժամանակ, ինչը նշանակել է, որ ո՛չ նրանք, ո՛չ վաճառողը պատկերացում չեն ունեցել, թե ինչ է ներսում: Ավտոտնակը բացելուց հետո ամուսինները հայտնաբերել են, որ հին ծածկոցի տակ թաքնված է 1976 թվականի Lotus Esprit ավտոմեքենան, որն օգտագործվել է 1977 թվականին «Լրտեսը, որն ինձ սիրում էր» Ջեյմս Բոնդի ֆիլմում:
Յան Ֆլեմինգի հիմնադրամի համահիմնադիր Դուգ Ռեդենիուսը, որը ստուգել է ավտոմեքենայի իսկությունը, ասել է, որ ամուսինները նախկինում երբեք չեն տեսել Բոնդի մասին ֆիլմերն ու չեն կասկածել ավտոմեքենայի արժեքի մասին: Նրանք պատահական են իմացել Բոնդի ավտոմեքենայի մասին, եւ այդ ժամանակ զույգը դիմել է փորձագետներին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը