«Ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար». կամազային գործարքների հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բարտեր-բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նման գործարքների «մենեջերը» փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն է: Նա, ի դեպ, առանձնապես չի փայլում իր կենսագրությամբ. նախկին ՕԵԿ-ական է, 2006-2018 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկում ու չարաշահումներին անմիջական մասնակցության՝ բանկային գաղտնիք ու սոցփաթեթներ վաճառելու պատճառով հեռացվել է ԿԲ-ից: Իսկ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Հ. Սարգսյանը լքել է Հայաստանը եւ վերադարձել միայն հեղափոխությունից հետո ու միացել իշխանականներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Սարգսյանը մտերմացել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, հետեւաբար փոխքաղաքապետի համար փակ դռներ չկան, առանձին դեպքերում նա նույնիսկ առանց քաղաքապետի է որոշումներ կայացնում:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ, ի դեպ, հայտարարեց. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը իր մոտ է կանչում խոշոր կառուցապատողների եւ բանավոր կամ գրավոր պարտավորագիր վերցնում բնակելի շենքի շինթույլտվության համար տվյալ շենքի բնակարանների 5%-ը կամ դրա չափով երկրորդային շուկայից համապատասխան քանակության բնակարաններ` բնակֆոնդի առկա խնդիրները կարգավորելու նպատակով»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի շփվում որեւէ մեկի հետ, փոխքաղաքապետի միջոցով է առավելապես տեղեկություններ ստանում, իսկ դրանք Սարգսյանը նրան մատուցում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Եւ վերջնարդյունքում, ահա, ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայկ Մարությանի պաշտոնավարման հարցականն ավելի է բյուրեղանում, թեեւ իշխող թիմը դեռ հակված չէ զոհաբերել Մարությանին՝ ընդառաջելով ընդդիմության պահանջներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»