Թուրքիայի ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել մեր օրերի պատմությունը
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շվեդական կայքի ինչ-որ փաստաթղթերի հրապարակման արձագանքը, որոնք վկայում են Անկարայի կողմից Հայաստանի դեմ գործողությունների ծրագրի մշակման մասին, պետք է բխի առաջին հերթին հենց Թուրքիայից։ Դեկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում նախարարն ասել է, որ չի կարող ոչ հերքել, ոչ հաստատել հրապարակումների իսկությունը։ «Կարիք չկա խոսելու, որ հարցը լուրջ մտահոգություն է առաջացնում, մենք կշարունակենք հետեւել։ Բայց առաջին արձագանքը պետք է լինի Թուրքիայից»,- ընդգծել է նախարարը։ Մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առիթով եւ մեղադրանքները նրա հասցեին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ դա տարօրինակ է թվում։ «Ամեն բան տեղի է ունեցել մեր աչքերի առջեւ։ Ոչ թե 100 տարի առաջ։ Մենք բոլորս ենք եղել վկաներ, այդ թվում եւ միջազգային հանրությունը։ Ամեն բան շատ թարմ է մեր հիշողության մեջ։ Ինչպես դա եղավ 10 տարի առաջ, եւ ինչպիսին եղավ դրան հաջորդող գործընթացը։ Սա այսօրվա պատմությունն է։ Եթե թուրքական պետության դեմքը ներկայացնող անձինք չեն բարդույթավորվում մեր օրերի պատմությունը խեղաթյուրելուց, պարտավորությունները եւ սեփական ստորագրությունը հարգելուց՝ ձախողման մեջ մեղադրելով ուրիշներին, ապա ակնհայտ է, թե ինչու են 100-ամյա վաղեմության իրադարձությունները խեղաթյուրվում, արվում վերանայելու առաջարկություններ, առաջարկում են ստեղծել պատմաբանների հանձնաժողով։ Սա, ոչ ավելի, ոչ պակաս՝ նշանակում է առաջարկել համաձայնել ժխտմանը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ հակասություններ չկան։ «Մենք ասել ենք, որ համաձայն ենք կարգավորել հարաբերություններն առանց պայմանների։ Բայց դրա համար 2 կողմ է հարկավոր։ Իսկ նրանց քաղաքականությունն աշխատում է այլ ուղղությամբ։ Թուրքիայի սպառնալիքը դրսեւորվում է նրա քաղաքականության, գործողությունների եւ հռետորաբանության մեջ։ Այն, ինչ տեղի է ունենում մեր աչքերի առջեւ՝ շարունակվող շրջափակումը, կարգավորման ցանկության բացակայությունը, Ադրբեջանին անվերապահ ռազմական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում, այս ամենն ընդհանուր առմամբ արտացոլում է «Հայաստանի անվտանգության սպառնալիք» արտահայտության իմաստը։ Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրություններին, ապա դրանցից հրաժարվել է Թուրքիան»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»