ՍԴ դատավորներին դրախտի «պուտովկա՞» եք տալիս
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը դատավորների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող նախագիծ է, կամ՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվել ՍԴ դատավորները, ինչո՞ւ նույն կանոնը չեն ցանկանում կիրառել, օրինակ՝ Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ:
«Հիմա, օրինակ՝ ես էլ կուզեի իմ չորս տարիների աշխատավարձը միանգամից տային ու ես գնայի ըմբոշխնեի ձմեռային Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել: Եվ չե՞ք կարծում, որ սրանով մենք աղճատում ենք կենսաթոշակի ինստիտուտը: Որ ասում եք՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամ, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Ի պատասխան Արդարադատության նախարարը նկատեց, որ «վստաություն» ասելով՝ հասկանում են հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
«Ճգնաժամ ասելով հասկանում ենք, որ մենք սահմանադրական փոփոխությունները քննարկելիս 2015 թվականին ասել ենք, որ ՍԴ-ի մոդելը սխալ է, ուստի անդամներին առաջադրող մարմինները պետք է լինեն երեքը՝ Դատավորների ընդհանուր ժողովը, Կառավարությունը և ՀՀ նախագահը: Սակայն այդ մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ: Մենք չենք աղճատում կենսաթոշակի ինստիտուտը, նրանք կամավոր կարող են անցնել կենսաթոշակի:
Ինչ վերաբերում է հարկատուներին, ապա ինքս տարբեր ոլորտներում եմ աշխատել և շատ լավ գիտեմ հարկատուների վերաբերմունքն իրենց վճարած հարկերի: Որոշակի առումով մտահոգություններ առաջացնում է, սակայն հանրությանը տալ հաջորդ հարցը, թե իրենք որքան են պատրաստ հարկ վճարել և աշխատավարձ տալ այն պաշտոնատար անձանց, որոնք նկատմամբ վստահությունը ցածր է»,- նշեց Ռ. Բադասյանը:
Արձագանքելով նախարարի պատասխաներին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իր որևէ հարց կոնկրետ պատասխան չստացավ.
«Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն դնում: Ժողովրդական խոսք կա, ասում է՝ ձուկը գլխից է հոտում, եթե դա բարեգործություն է, եկեք մեծերից սկսեք, սկսեք ՏԻՄ-երից, կամ՝ որ ասում եք՝ վստահության պակաս կա, այդ ինչպե՞ս եք ստուգել, էհ, եթե այդպես է ժողովուրդը բոլոր դատավորներին չի վստահում, դրեք բոլորին հեռացրեք:
Եթե մենք դժգոհության տեսնակյունից նայենք, ապա բոլոր պետական մարմիններից ժողովուրդը դժգոհում է: Հիմա եթե ՍԴ դատավորներն անվստահություն են ներշնչում, դրախտի «պուտովկա՞» եք տալիս»:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին կամաբոր հիմնքներով վաղաժամ ուղարկել թոշակի, նախագծին Կառավարությունը հավանություն էր տվել նոյեմբերի 14-ին:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»