Կառավարության հանապազօրյա PR-ը եւ իրական ռիսկերը
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել՝ «Աղդամն իմ հայրենիքն է» վերտառությամբ։ Ենթատեքստը հասկանալի է։
Կարելի է ապրել PR-ով, կարելի է աշխատանքը ստորադասել PR-ին. փուլ է, մի որոշ ժամանակ կարելի է դիմանալ։ Բայց հանուն PR-ի չի կարելի վտանգել պետության ռեալ շահերը։
Վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպման տակից մինչ այսօր դեռ դուրս չենք եկել։ Ադրբեջանը ստացել է լավ նվեր եւ ամեն առիթով մինչեւ վերջին կաթիլը օգտագործում է այն։ Մենք դրան ոչինչ չունենք հակադրելու։ Համախանագահները դիվանագիտության սահմաններում համաձայնում են Ադրբեջանի տեսակետին։
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այս ձեւակերպումից հետո իր համար կրակելու լեգիտիմ հիմքեր է ձեւավորում եւ սահմանին կրակում է։ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցությունները սառեցնելու նպատակով իր համար լեգիտիմ հիքմեր է ստեղծում եւ դրանում մեղադրում Հայաստանին։ Փաշինյանը տվել է այդ հնարավորությունը։
Հիմա՝ նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանապազօրյա PR-ը արեք այլ միջավայրերում։ Արեք՝ ինչ ուզում եք, բայց՝ սահմանից, Արցախից, անվտանգության թեմաներից հեռու։ Թող ոչ ոք չկասկածի, որ տարածքային կառավարման նախարարի, իշխող ուժի՝ ՔՊ-ի վարչության անդամի անմիտ քայլը ադրբեջանական կողմը դարձյալ մինչեւ վերջին կաթիլն օգտագործելու է դիվանագիտական իր դիրքերն ուժեղացնելու համար։ Ու, ցավոք, նաեւ կրակելու համար։
Անկեղծորեն հետաքրքիր է՝ Պապիկյանը հասկանո՞ւմ է ռիսկերը, դիտմա՞մբ է անում։
Աղդամը, Պապիկյան եւ այլոք, առաջին հերթին անվտանգության գոտի է։ Այն ազատագրվել է, որպեսզի այնտեղից Արցախի խաղաղ բնակավայրերը չռմբակոծվեն։ Աղդամն ազատագրվել է, որպեսզի մարտական գործողությունները Արցախի տարածքից դուրս գան եւ տեղափոխվեն հակառակորդի տարածք։ Աղդամի ազատագրումը եղել է կարեւորագույն ձեռքերում եւ հնարավոր է եղել բացառիկ ջանքերի ու, ցավոք, ծանր, ցավոտ կորուստների գնով։ Ի դեպ, Աղդամում նուռ ուտելիս հիշեք, որ այն անվտանգ է դարձել ու այն ազատագրել են նրանք, ում դուք այսօր դատում եք՝ Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը