Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբեն
Մշակույթ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Շնորհառատ տոնի առիթով Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ հայորդի ուխտավորներ:


Ս. Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորաբար ժամանած հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին` ի մասնավորի նշելով. «Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների վկայությունը սոսկ պատմական նշանակություն չունի մեզ համար, որը փաստում է Հայոց Եկեղեցու առաքելական ծագումը: Այո´, մեր Եկեղեցին առաքելական է, քանզի հիմնադրվել է առաքյալների կողմից և դավանում է առաքյալների ուղղափառ վարդապետությունը։ Սակայն մեր Եկեղեցին առաքելական է նաև իր էությամբ և այդ առաքելականությունը դրսևորվում է երեք հիմնական հատկանիշների միջոցով: Այսօրվա տոնի օրհնության շարականը մատնացույց է անում առաքելական լինելու այդ երեք հատկանիշները։ Դիմելով առաքյալներին շարականագիր հեղինակն ասում է. «Սպասաւո՛րք եւ բարեկա՛մք եւ վկա՛յք Աստուածորդւոյն բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց»։

Առաքելական քրիստոնյա լինել առաջին հերթին նշանակում է լինել սպասավոր Աստծո կենդանի Խոսքի։ Առաքյալ բառն ինքին նշանակում է առաքված, ուղարկված՝ քարոզելու ավետարանը։ Ոմանք կարծում են, որ Աստծո Խոսքի տարածումը միայն հոգևորականների գործն է, սակայն մեր Տիրոջ առակները երկրի աղը լինելու և աշտանակի վրա դրված ճրագի (Մտ. Ե 15) մասին վերաբերում են բոլորիս։ Մկրտված յուրաքանչյուր քրիստոնյա Սուրբ Հոգուց կոչված է վկայություն բերելու, սփռելու Ավետարանի Բարի Լուրը իր սիրելիներին և ընտանիքին, հարևաններին և գործընկերներին, խոսքով և գործով»:

Հայր Մեսրոպը կարևորեց նաև, որ Աստծո մասին խոսելուց առաջ պետք է նախ ճանաչել նրան, խոսել Աստծո հետ և ունկնդիր լինել նրա Աստվածային ձայնին:

«Հիրավի, մենք ստեղծվել ենք Աստծո հետ մտերմության համար։ Աստված չի ցանկանում, որ մենք պարզապես իմանանք Իր մասին, այլ ճանաչենք իրեն և կատարենք Իր կամքը։ Աստծո հետ մտերմության ճանապարհը Նրա պատվիրանների գործադրումն է, հարատև աղոթքը և Աստծո կենդանի Խոսքի խոկումը, երբ մարդ, ինչպես առաքյալները, ապրում և գործում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ և Աստծո ներկայության մեջ»-, ընդգծեց պատարագիչ Հայր Սուրբը:

Խոսելով քրիստոնեական վկայության մասին՝ Հայր Մեսրոպը հաստատեց, որ առաքելական լինել, նշանակում է լինել վկա, որ նշանակում է նաև նահատակ, խոստովանող։

«Վկա են անվանվում բոլոր նրանք, ովքեր վկայում են իրենց հավատքը, խոստովանում և դավանում Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Տեր իրենց կյանքի գնով, իրենց մահվան գնով։ Մեր Եկեղեցին դարեր շարունակ այս երեք հատկանիշներն է դարձրել իր առաքելության առանցքը և դրա համար էլ իրավամբ կոչվում է առաքելական։ Մեր հայրերը Աստծո կենդանի խոսքի անխոնջ սպասավորներն էին։ Թերթատեք մեր հարուստ մատենագրական ժառանգությունը, և կտեսնեք, թե ինչպե´ս են մեր եկեղեցու Սուրբ Հայրերը ջանադրաբար սպասավորել և մատռվակել Աստծո կենարար խոսքը մեր ժողովրդին։ Ընթերցեք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ապաշխարհության շարականները, Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը, Սուրբ Ներսես Շնորհալու և Հովհաննես Գառնեցու աղոթքները և կհասկանաք, թե ինչպիսի´ ջերմ աղոթական մտերմություն են ունեցել մեր սուրբ հայրերը Աստծո հետ, իրենց սրտի խորքերից բխած խոսքը ուղղելով Ամենասուրբ Երրորդությանը», - փաստեց Հայր Սուրբը:

Պատարագիչը նշեց նաև, որ մեզանից յուրաքանչյուրը կոչված է լինելու սպասավորն Աստծո խոսքի, Նրա հետ աղոթական մտերմության և Նրա Սուրբ Անվան վկայության և խոստովանության։

Վերջում Հայր Մեսրոպը հորդորեց հավատացյալներին միասին աղոթելու և հայցելու սուրբ առաքյալների բարեխոսությունը, որպեսզի նրանցից ստացած մեր սուրբ հավատքը և առաքելական կոչումը շարունակի արդյունավորվել հայ ժողովրդի մեջ ի փառս Ամենասուրբ Երրորդության և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Ս. Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։

Աստվածամուխ Ս. Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: