Իշխանությունները «թայմ աուտ» են վերցրել ՍԴ-ն ցրելու եւ Հրայր Թովմասյանի դեմ դեմարշի հարցում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ակնհայտ է, որ ՀՀ դատաիրավական ոլորտում տիրող անհասկանալի վիճակի առումով, մասնավորապես ՍԴ շուրջ ընթացող զարգացումներում ներկայումս յուրատեսակ «թայմ աուտ» է տիրում, քանի որ, «Փաստի» տեղեկություններով, իշխանություններն այս փուլում ժամանակավոր «դադար» են վերցրել ՍԴ-ն ցրելու եւ Հրայր Թովմասյանի դեմ սկսած դեմարշի հարցում։
Բանն այն է, որ այդպես էլ չեն գտնում հարցի լուծումը, որը մի կողմից թե՛ հայաստանյան հասարակության եւ թե՛ գիտակից միջազգային հանրության կոշտ գնահատականին չի արժանանա, մյուս կողմից՝ թույլ կտա հասնել Նիկոլ Փաշինյանի նպատակին, այն է՝ ունենալ կամակատար Բարձր դատարան իր լեւոնտերպետրոսյանական նախագահով:
Արդեն իսկ շրջանառվել են տարբերակներ, որոնք քննարկվում են իշխանության ներսում: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, դեռեւս վերջնական եզրահանգման չեն եկել:
Միակ բանը, որը հստակ է, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումն է, որի մեկնարկը, ըստ իշխանության ներկայացուցիչների, կտրվի 2020-ի փետրվարին:
Այս համատեքստում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նաեւ հանրության կողմից այդքան չարչրկված Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ։
Թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ չեն հասկանում, թե ինչ տրամաբանությամբ զարգացնեն կոնվենցիայի վավերականացման գործընթացը, քանի որ ներկա փուլում փաստացի կանգնած են փակուղու առաջ։
Թերթի զրուցակիցը, որ իշխանության ներկայացուցիչ է եւ չցանկացավ ներկայանալ, նշել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող պրոցեսները մեծապես կապված են նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի խնդրի հետ։
Նա նաեւ հավելել է, որ քանզի ոչ մի կերպ չի հաջողվում հայ հանրության շրջանում կոնվենցիայի վերաբերյալ որոշակի կոնսենսունս ապահովել, իսկ ներկայիս ՍԴ-ն էլ հազիվ թե դրական եզրակացություն տա, իշխանությունները ստիպված են որոշ ժամանակ էլ «թայմ աուտ» վերցնել նաեւ այս հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»