Կդառնա՞ սկանդալը Երեւանի քաղաքապետի վերջին կանգառը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեւանի քաղաքային իշխանությունում արշալույսները խաղաղ չեն: Տեւական ժամանակ հատկապես ամռան տապին մայրաքաղաքը աղբի գարշահոտության մեջ պահելուց հետո հիմա էլ նոր՝ կամազների սկանդալն է պայթել քաղաքապետարանում: 10-օրյա արձակուրդից նոր վերադարձած քաղաքապետ Մարությանը դարձյալ 2-օրյա արձակուրդ է մեկնել, ըստ ամենայնի, դեպրեսիան հաղթահարելու նպատակով: Քաղաքական շրջանակներում այս օրերին բուռն քննարկվում է Մարությանի հետագա պաշտոնավարման հարցը:
Օր օրի ավելանում է դժգոհությունը քաղաքապետի գործունեությունից. նրա պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում որեւէ դրական տեղաշարժ չի եղել: Եվ, ահա, դժգոհության ալիքը հասավ գագաթնակետին, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը թաքցրել է կամազների նվիրատվությունները եւ այն գործարարների անունները, որոնք քաղաքին նվիրել են այդ աղբատարները՝ դրա դիմաց քաղաքային իշխանության խիստ որոշակի ծառայություններով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Մարությանից դժգոհ են նաեւ հենց իր թիմի անդամները: Խնդիրն այն է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա իշխանական թեւի հետ նույնիսկ չի շփվում, նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում, լրիվ մեկուսացել է ու ոչ ոքի չի լսում: Եւ սա էլ է նրա հրաժարականի պահանջի հիմքերից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է . «Վերջին 2-3 օրերի ընթացքում այնպիսի խայտառակ բացահայտումներ եղան, որոնք անմիջապես կարող էին կապվել կոռուպցիոն դրսեւորումների հետ: Կարծում եմ, եթե պարոն Մարությանը ունենար սեփական ինքնասիրություն, ինքնաբավություն ու խղճի զգացում, միանշանակ պետք է արդեն ոչ թե արձակուրդ գնացած լիներ, ինչն ակնհայտ է, թե ինչի համար է գնացել, այլ պատռեր իր արձակուրդի դիմումը եւ հրաժարականի դիմում գրեր»:
Նրա կարծիքը, սակայն, չի կիսել ավագանու իշխող թեւը ներկայացնող Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, թե ընդդիմությունը ուռճացնում է իրավիճակը: «Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ դժգոհությունները, ես կարծում եմ, որ բնական է, պետք է ժամանակ անցնի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Հրաժարականի պահանջը ընդհանրապես տեղին չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»