Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Հայաստան

Որքան ու ինչ հարկեր են վճարում քաղաքացիներն իրենց աշխատավարձերից և առաջիկայում որքանով են աճելու հարկերը

ՀՀ աշխատող քաղաքացիները Հայաստանին իրենց աշխատավարձից վճարում են եկամտային հարկ, սոցիալական՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար ու 1000 դրամ դրամաշնորհների վճար:

Այժմ, առողջապահության նախարարությունը նոր հարկատեսակի նախագիծ է մշակել. աշխատողներն իրենց աշխատավարձից 4-6 տոկոս պետք է վճարեն չաշխատողների բուժման համար՝ սկսած 2022 թվականից:

Փաստացի ստացվում է, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում այս պահի դրությամբ արված հաշվարկներով՝ 2022 թվականին քաղաքացու հարկային բեռն ավելանալու է: Բացի այդ, այս նախագիծը հակասում է վարրապետի այն հայտարարությանը, թե մարդիկ չեն աշխատում, որ նպաստ ստանան, այժմ էլ աշխատողների հոգածության տակ են վերցնում չաշխատող մարդկանց, այդպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով չաշխատող մարդկանց համար:

Ի՞նչ է ասվում Առողջապահության նախարարության առաջարկած նախագծում

Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ, այսպես կոչված՝ առողջության հարկ: Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ:

Թեև նշվում է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և այս 6%-ը վերջնական չէ, նշվում է նաև, թե հաշվարկները ցույց են տվել, որ հենց այդ չափով պետք է գանձվի հարկը:

Այս պահին Պետբյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կազմում է 106 մլրդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 123 մլրդ դրամ: Այս դեֆիցիտը լրացնելու համար էլ սահմանվում է նոր հարկատեսակը և այդ դեֆիցիտը լրացնելու բեռը կրկին աշխատող քաղաքացու վրա է:

Ի՞նչ է ասում Արսեն Թորոսյանը

Զարմանալիորեն Արսեն Թորոսյանը համաձայն է, որ համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման համար վաղ է, սակայն սխալ է նաև հետաձգելը:

«Վաղ չէ՞ արդյոք ներդնել պարտադիր կամ համապարփակ առողջապահական ապահովագրություն․ այս հարցը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր պատասխաններ. վաղ է, որովհետև համակարգը պատրաստ չէ, երկրի ՀՆԱ-ն այդքան մեծ չէ, չկան համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ»,-ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ միշտ էլ կարող են լինել որոշակի արդարացումներ համակարգի ներդրումը հետաձգելու համար, սակայն ըստ նրա՝ դա սխալ է:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ պետք է ինքը վճարի այն քաղաքացու առողջապահական ապահովագրության համար, որը թաքցնում է հարկերը, նախարարը պատասխանեց. «Իսկ դուք դե՞մ եք, որ ձեր վճարած հարկերից տաքսիստների համար ճանապարհ կառուցեն, որոնք հարկ չեն վճարում, և հետո ով ասեց, որ հարկ չեն վճարում, կան ուղղակի և անուղղակի հարկեր: Ցանկացած սպառող վճարում է հարկ»:

Միջին աշխատավարձը 2018-ին

2018 թ. միջին աշխատավարձը կազմել է 172 հազար 727 դրամ:

Միջին աշխատավարձ ստացող քաղաքացու աշխատավարձից՝ 172 հազարից 40 600 դրամ պահվում է եկամտահարկ, 4300 դրամ՝ սոցիալական վճար, 1000 դրամ դրամաշնորհային վճար և արդյունքում քաղաքացին ստանում է 126 000 դրամ:

Հարկային քաղաքականությունը՝ ներկայում

Այժմ Հայաստանում գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափերի համակարգը՝ 23 % (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28 % (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36 % (2 միլիոն դրամից բարձր):

2020 թվական

Ազգային ժողովը ընդունել է 2020 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակից եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի անցնելու օրենքի նախագիծը։ Վերջինն իրենից ենթադրում է եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ ֆիքսված 23% հարկում անկախ աշխատավարձի մեծությունից։

Այս փոփոխությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում և ոչ միայն այնտեղ, ներկայացնում է որպես աշխատավարձի բարձրացում: Ըստ նրա՝ եկամտահարկի իջեցման հաշվին հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձ բարձրանալու է:

Իրականում

Ֆինանսների նախարարության տվյալների hամաձայն, Հայաստանում վարձու աշխատողների 65.1 %-ը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ եկամտահարկի համահարթեցման հետևանքով աշխատողների 65.1 %-ը, ովքեր ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, չեն շահելու, չեն էլ տուժելու:

150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները վարձու աշխատողների 34.7 %-ն են, իսկ մնացած 0.3%ը՝ ստանում են 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ։ Այսինքն՝ վարձու աշխատողներից 35%-ի համար եկամտային հարկի բեռը նվազում է, ինչը նշանակում է, որ աճում է նրանց կողմից տնօրինվող եկամուտը։

2023 թվականին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնել մինչև 20%-ի։ Մասնավորապես, 2020 թվականից սահմանել 23%, 2021 թվականից՝ 21%, 2022 թվականից՝ 20.5%, իսկ 2023-ից՝ 20:

Եկամտային հարկի այս փոփոխությունների արդյունքում պետական բյուջեն տարեկան 27.5 մլրդ դրամի կորուստ է ունենալու:

Բայց

2020 թվականից կուտակային կենսաթոշակային վճարը 2.5 տոկոսից կդառնա 5 տոկոս, այսինքն 150 հազարից բարձր աշխատավարձ ստացողի համար, եթե եկամտահարկը նվազում է 5 տոկոսով, ապա կուտակայինը բարձրանում է 2.5 տոկոսով, հետևաբար 150 հազարից բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձը ոչ թե բարձրանում է 5, այլ 2.5 տոկոսով:

Բացի այդ, եթե առողջապահության հարկի նախագիծն ընդունվի հենց 2022 թվականից ու 6 տոկոսով, ապա այդ թվականին եկամտահարկը կազմելու է 20.5 տոկոս, կուտակային կենսաթոշակայինը դարձած է լինելու արդեն 5 տոկոս, ավելանալու է ևս 6 տոկոս հարկային բեռ:

Այսինքն, Կառավարության վարած քաղաքականության արդյունքում 2022 թվականին ՀՀ քաղաքացին, ով ստանալու է միջին աշխատավարձ, վճարելու է 31.5 տոկոս հարկ: Այժմ՝ 2019-ին ՀՀ միջին աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է 23 տոկոս եկամտահարկ, 2.5 տոկոս կուտակային սոցիալական վճար, ընդամենը՝ 25.5 տոկոս , և գումարած 1000 դրամ դրամաշնորհը:

Tert.am