ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության եւ ՀՀ Հարկադիր ծառայութան միջեւ ստորագրվել է հուշագիր
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 28-29-ը անցկացվող Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին։ Միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող եւ 2020 թվականի հիմնական միջոցառումներն ու ժամանակացույցը նախանշող լիագումար նիստին մասնակցում է Միության անդամ 93 երկրի պատվիրակություն:
Ընդլայնված կազմով նիստի ընթացքում ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության եւ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը եւ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը։ Փաստաթղթով ամրագրվել են կողմերի միջեւ իրականացվելիք համատեղ աշխատանքները՝ փոխադարձ այցերի կազմակերպում, հարկադիր կատարման վերաբերյալ օրենսդրությանն ու իրավակիրառ պրակտիկային առնչվող տեղեկատվության եւ փաստաթղթերի, ինչպես նաեւ փորձի փոխանակում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը լիագումար նիստի շրջանակում առանձնազրույց է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հետ: Մարկ Շմիցը շնորհակալություն է հայտնել Դավիթ Բեգինյանին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար եւ նշել, որ կարեւորում է Հայաստանի` որպես Միության լիիրավ անդամի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության զարգացումը:
Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ լիագումար նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Դավիթ Բեգինյանը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում միջազգային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների` Վրաստանի, Լիտվայի, Չեխիայի պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման ուղղություններին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Ըստ աշխատակարգի՝ նիստի ընթացքում միջազգային գործընկերներին է ներկայացվել հայաստանյան փորձը՝ կատարողական վարույթի կողմերի ծանուցման ընթացակարգերի վերաբերյալ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»