ՀՀ առողջապահության նախարարությունը զիջումների կգնա ծխելու դեմ պայքարի օրենսդրական փաթեթի հարցում
Մեզ հաջողվեց որոշակի համաձայնության հասնել Հայաստանի առողջապահության նախարարության հետ մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխելու դեմ պայքարի մասին օրենսդրական փաթեթին։ Այս մասին խորհրդարանի «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների կիրառումից առողջությանը հասցվող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքների քննարկման ընթացքում ասաց հանձաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է գնալ մի շարք զիջումների եւ, մասնավորապես, հրաժարվել է ծխախոտի բոլոր տեսակների համար ծխախոտի միանման տուփի՝ անկախ դրանց անվանումից եւ արտադրող ընկերությունից, ներդրման մասին կետից։ Բացի այդ, առողջապահության նախարարությունը հրաժարվել է հանրային սննդի վաճառակետերում սիգարետների վաճառքի արգելքի կետից, քանի որ դա, խորհրդարանականների կարծիքով, կարող է հանգեցնել ստվերային շուկայի առաջացման եւ բնակչության շրջանում այսպես կոչվող «ինքնապտտման» տարածմանը, ինչը պակաս վնասակար չէ առողջության համար։ «Մենք նաեւ պայմանավորվել ենք, որ այս օրենսդրական փաթեթից հանվի կիսափակ շինություններում ծխելու արգելքի մասին կետը»,- նշել է Թունյանը։
Պատգամավորը նաեւ ասել է, որ սիգարետների ցուցադրումը սուպերմարքեթների տաղավարներում կարգելվի, բայց, միեւնույն ժամանակ, փոքր առեւտրակետերում նման արգելք չի մտցվի։ Բացի այդ, այդ արգելքը չի տարածվի այն խանութների վրա, որոնք գտնվում են հանրապետական օդանավակայանների տարածքներում։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ռեստորանների մուտքերի մոտ կարգելեն ցուցանակները, որոնք ազդարարում են, որ այստեղ ծխել կարելի է։ «Այս ամենից բացի, մենք պայմանավորվել ենք, որ բոլոր այն կետերը, որոնք կհակասեն կամ հետագայում կհակասեն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին, կհանվեն։ Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի մշակվի եւ տրամաբանական ավարտի չի հասցվի ԵՏՄ տեխկանոնակարգը»,- ասել է հանձնաժողովի նախագահը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»