Իսկ ինչո՞ւ պետք է շատ գումար հավաքվեր
Համահայկական դրամահավաքի ընթացքում հավաքվել է մոտ ինը միլիոն դոլար: Քիչ է, շատ քիչ է: Կարող էր անհամեմատ շատ գումար հավաքվել, բայց ինչո՞ւ պետք է հավաքվեր, եթե վերջին մեկ, մեկուկես տարում իշխանությունները բացառապես զբաղված էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արժեզրկման եւ վարկաբեկման գործով:
Անկեղծ ասած, դեռ պետք է շատ գոհ ու շնորհակալ լինենք, որ այսքանից հետո մոտ ինը միլիոն դոլար հավաքվեց: Ոչինչ, որ տասը տարի առաջ մոտ չորս անգամ ավելի շատ գումար էր հավաքվում: Կարեւորը հիմա հավաքվում է «դուխով» եւ «արժանապատվորեն»:
Հիմա ուսումնասիրեք նվիրատուների աշխարհագրությունը. կնկատեք մի քանի հետաքրքիր օրինաչափություն: Ռուսաստանից հատկացվող գումարները կտրուկ, շատ կտրուկ նվազել են, բայց փոխարենը չի աճել ԱՄՆ-ից եւ Արեւմտյան Եվրոպայից արվող փոխանցումները:
Հայաստանյան գործարարները, նախկին օլիգարևխները եւս առանձնապես ակտիվ չեն եղել: Այս ամենն առկա մթնոլորտի, առկա բարոյահոգեբանական մթնոլորտի հետեւանքն է:
Մի բան է խոստանալ ինը միլիոն, մի այլ բան այն հավաքելը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ հավաքվում է այնքան, որքան հայտարարվում է մարաթոնի ժամանակ, բայց եղել է նաեւ հակառակ պատկերը: Օրինակ, յոթ անգամ էլ խոստացվել է ավելի քիչ, քան հավաքվել է, ընդ որում՝ տարիներ կան, որ տարբերությունն ահռելի է. 2006-ին խոստացվել է 13 մլն․ դոլար, հավաքվել է 24 մլն․, 2007-ին 15 մլն․ է խոստացվել, բայց հավաքվել է 22 մլն․, 2014-ին խոստացվել է 12 մլն․, հավաքվել է 20 մլն․ կամ 2015-ին հավաքվել է խոստացված 10 մլն․-ից կրկնակի շատ:
Խոսքերով հնարավոր է մարդկանց ոգեւորել, պոպուլիզմով հնարավոր է տրամադրություններ փոխել, բայց այդ փոփոխությունը երբեք գործի չի կարող վերածվել, եթե այդ խոսքերը հիմքեր չունեն:
Հիմա մենք նստել ենք մեր կոտրած տաշտակի առաջ եւ եթե մի փոքր էլ այս տեմպով շարունակենք, ապա ի տարբերություն հայտնի հեքիաթի, կզրկվենք նաեւ այդ կոտրած տաշտակից:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»