ԱԱԾ-ն իրականացրել է «Այս անգամ չես պլստա, Շեր Խան» օպերացիան․ հայտնաբերվել է «Մաուգլին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, որը այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։
Մաուգլիին հայտնաբերելու և վնասազերծելու օպերացիան կրել է «Այս անգամ չես պլստա, Շեր-Խան» օպերացիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, որը նախկինում դատապարտված էր եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ըստ աղբյուրի՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ ոստիկանության էրեբունու բաժնում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քրեակատարողական ծառայության և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ շարունակում էին որոնողական աշխատանքները գրեթե կասկածելի բոլոր հասցեներում, որտեղ հնարավոր է՝ թաքնված լիներ փախուստի դիմածը, կատարվում էին ստուգումներ: Նոյեմբերի 19-ին մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ստուգելու նպատակով այդ հասցե էին այցելել քրեակատարողական ծառայութան և ոստիկանության Էրէբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, սակայն եթե մեկ տասնյակից ավելի հասցեներում մարդիկ հոժարակամ թույլ էին տվել, որպեսզի որոնողները նայեն բնակարանը, ապա այդ հասցեի բնակիչները մի քանի ժամ հրաժարվել էին ոստիկանների օրինական պահանջին՝ բացել դուռը:
Մի քանի ժամ քրեակատարողական ծառայության աշխատակիցները երկար ժամանակ հորդորել էին բնակարանում գտնվող անձանց, որպեսզի դուռը բացեն, որ նշված բնակարանում չէր գտնվում կասկածյալը, մինչդեռ բնակարանում գտնվողները մի քանի ժամ հրաժարվել էին կատարել իրավապահների օրինական պահանջը: Ժամեր անց բնակարանում գտնվող քաղաքացու հետ հեռախոսով բանակցություններ էր վարել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Վ. Վարդանյանը, ում հաջողվել էր համոզել այնտեղ գտնվող անձանց՝ բացելու դուռը, ինչից հետո քրեակատարողական ծառայության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ինչպես բոլոր այցելած բնակարաններում, արձանագրել էին, որ որոնվող անձը այնտեղ չէր՝ հեռացել էին:
Որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ, իսկ նրան փնտրելու օպերացիան կրել էր «Տարզանը փղիկի վրա որոնում է Մաուգլուն» անվանումը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»