Ո՞ր օրն է համարվում 2020 թ․ առաջին աշխատանքային օրը
Դատավոր Երեմ Եսոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի՛ հայրենակիցներ.
Նկատի ունենալով, որ ամանորյա տոներին ընդառաջ տարածվել է սխալ տեղեկություն հանգստյան և ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, հետևաբար հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ.
«Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:
Նույն օրենքի հոդված 1.1-ի համաձայն.
«Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր»:
Նշված օրենքի նորմերը ուժի մեջ են, ՀՀ Կառավարության կողմից աշխատանքային օրերը փոխելու մասին որոշում դեռևս չի կայացվել, հետևաբար 2020թ. առաջին աշխատանքային օրը համարվում է հունվարի 8-ը»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»