Ցածր աշխատավարձի պարագայում առողջապահության հարկը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է
Մեր քաղաքացիներն ունեն վարձատրության սարսափելի ցածր մակարդակ և այդ մակարդակի պարագայում լրացուցիչ հարկն ընդգծված ծանրաբեռնվածություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով առողջապահության հարկատեսակի սահմանմանը:
«Անհիմն հարկեր են ավելացնում: Իհարկե, հասկանալի է, որ պետության մուտքերը, եկամուտները շատ լինելու պարագայում կարող ենք ավելի շատ գործեր անել, բայց միևնույն ժամանակ քաղաքացիների ցածր եկամուտների պարագայում նման հարկադրումը ես չեմ կարող հիմնավորված համարել»,- ասաց նա:
Բոստանջյանը օրինակ բերեց իշխանության կողմից շահարկվող եկամտահարկի նվազեցումը: «Նրանք ասում են՝ 2020 թվականին եկամտահարկը դառնալու է 23 տոկոս, իսկ 2023 թվականից՝ 20 տոկոս: Ասեմ, որ այդ 20 տոկոսով էլ ԵԱՏՄ բոլոր երկրներից շատ բարձր է լինելու: Բացի այդ, այդ եկամտահարկի նվազեցումից հետո էլ բարձրացնում են գույքահարկը: Հիմա էլ առողջապահության հարկ. հասկանալի է, որ նման գումարներ անհրաժեշտ են պետական գործառույթներն իրականացնելու, այս դեպքում՝ առողջապահության պաշտպանման, պահպանման համար, սակայն դա պետք է անել այն պարագայում, երբ քո քաղաքացին ունենում է արժանավայել վարձատրության մակարդակ. ՀՀ-ում պաշտոնական 35 տոկոս աղքատության պարագայում ինչպես կարելի է նոր հարկ ավելացնել»,- հայտարարեց նա:
Ըստ Բոստանջյանի՝ մեր քաղաքացիներն ունեն վարձատրության սարսափելի ցածր մակարդակ. «Իրականության հետ չառնչված մարդիկ տեղից դուրս են գալիս ու մի բան որոշում: Նորից եմ ասում՝ մեր քաղաքացիները ունեն վարձատրության սարսափելի ցածր մակարդակ, և այդ մակարդակի պարագայում լրացուցիչ հարկերը՝ կլինի առողջապահության վեց տոկոս, գույքահարկի բարձրացում, կուտակայինի ավելացում, թե մեկ այլ բան, ընդգծված ծանրաբեռնվածություն է: Սրանք են կառավարողները, ի՞նչ կարող ենք անել»,- եզրափակեց նա:
Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ, այսպես կոչված՝ առողջության հարկ: Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»