Ավտոներկրողների բողոքի ակցիան ավարտվեց․ կհանդիպեն ՊԵԿ փոխնախագահի հետ
Պետական եկամուտների կոմիտեի դիմաց բողոքի ցույց անող ավտոներկրողները որոշեցին փողոցից մեքնաները դուրս բերել և ճանապարհը բացել։
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ պայմանավորվել էն ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ հանդիպել այսօր ժամը 19։00-ին։
Նա նշեց, որ իրենց պահանջն է, որ պարտքները ներվեն․ «Մեր անցյալը պետք է մոռանան»։
Ավտոներկրողները բողոքեցին՝ մի օրենք է ընդունվել, որի մասին իրենք տեղյակ չեն եղել․ «Եթե մի հոգու անունով 2 մեքենա է ներմուծվել, անցած տարվա հունիսից օրենք են մտցրել ուժի մեջ, որ 2-րդ ավտոյից գումար պետք է բռնագանձեն, այն էլ 20 տոկոս։ Ես 100 դոլար փող եմ դրա մեջ աշխատել, 200 հազար դրամ որտեղից տանեմ, վճարեմ։ Երեկ էլ նամակ է եկել, որ 224 հազար է դարձել։ Սա հարկային տեռոր է։ Օրենքն ընդունել են գաղտնի, ոչ ոք տեղյակ չի եղել»։
Ավտոներկրողները նաև դժգոհ են՝ մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են:
Այս հարցերը ավտոներկրողները պատրաստվում են քննարկել Մաշադյանի հետ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը