Հայաստանը պարենային լավ պոտենցիալ ունի. ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանը պարենային լավ պոտենցիալ ունի, եւ անհրաժեշտ է ամեն բան անել, որպեսզի օգտագործվեն երկրի արտահանական հնարավորություններն այս ուղղությամբ։ Կարեւոր է նշել, որ, օրինակ, գինու որակը Հայաստանում 10 տարում էապես լավացել է։ Այս մասին մթերային ներդրումների հնարավորություններին եւ գործարարության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովում նոյեմբերի 27-ին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման երկամյակը, որն ամուր հիմք է դարձել շատ ոլորտներում համագործակցության համար։ «Կարեւորագույն ուղղություններից մեկը Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարելավումն է»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։
Վիկտորինի խոսքով՝ ԵՄ-ը ջանում է ոչ թե պարզապես օգնել երկրի բնակչությանը քաղցած չմնալ, այլ ունենալ որակյալ պարեն։ «Բացի այդ, կարեւոր է ջանքեր գործադրել գյուղատնտեսության ոլորտում կրթության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ էներգետիկ ճյուղի զարգացման համար, որպեսզի ամուր հիմք ապահովվի բնական պայմանների օգտագործման համար, բարձրացվի արտահանական պոտենցիալը, ինչը սերտորեն կապված է պարենային անվտանգության խնդրի հետ։ Այս հարցում ԵՄ-ը ձգտում է ավելի սերտ համագործակցել Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հետ՝ տարբեր ուղղություններով, աղքատության հաղթահարման համար, այդ թվում հանրապետության մարզերում»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագիրը (ՀՊԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել է միջազգային համաժողով՝ նվիրված մթերային ներդրումների հնարավորությանը եւ գործարարության զարգացմանը։ Համաժողովը կազմակերպվել իտալական խոհանոցի շաբաթի շրջանակում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»