Շատ նվիրատուներ ասում են`ուղղակի ուզում ենք բարեգործություն անել, հո «ռեկլամ» չենք անելու մեզ. Հայկ Մարության
Խոսակցություններ են պտտվում, որ շինթույլտվության համար Դուք և փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պահանջում եք, թուղթ եք ստորագրել տալիս, կամ բանավոր խոստում եք վերցնում, որ բնակելի շենքի շինթույլտվության համար կառուցապատողը բնակարանների 5%-ի չափով պետք է նվիրատվություն անի Երևանին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա քաղաքապետից հարցրեց` խոսակցությունները համապատասխանու՞մ են իրականությանը:
«Մարդիկ նվերներ են տալիս քաղաքին`որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Սա շատ նորմալ միջազգային պրակտիկա է և ընդհանրապես ոչ մի կապ չունի ոչ մի բանի հետ: Այսինքն` շինթույլտվություններն իրենց հերթով, հունով գնում են: Ինչ-որ մարդկանց գործունեությունն արտասահմանում իր հունով գնում է, ինչ-որ մարդկանց գործունեությունն այստեղ իր հունով գնում է»,-արձագանքեց քաղաքապետը:
Անդրադառնալով ավագանու անդամի դիտարկմանը, թե Մարությանը նշել է, որ Երևանին աղբատար ավտոմեքենաների նվիրողների, այլ նվիրատուների անունները չի հիշում, քաղաքապետն ասաց, որ շատ նվիրատուներ իրեն ասել են, որ ուղղակի ուզում են բարեգործություն անել, և իրենց անունը պետք չէ տալ:
«Ես անձամբ ասել եմ, որ պետք է բոլոր մարդկանց անունները տալ, որովհետև առաջին` ես կարծում եմ, որ եթե մարդ մի բան անում է քաղաքի համար, իր անունը պետք է հնչեղ լինի, և պետք է մարդիկ իմանան, որ նա լավ բան է արել քաղաքի համար, երկրորդն էլ`մի քիչ շահադիտական առումով` ինձ ձեռք է տալիս, որ այլ գործարարներ, այս օրինակը վերցնելով, վարակվեն դրանից և տանեն այս գործն առաջ: Եվ շատ հաճախ մարդիկ ասում են` ուղղակի անում ենք, հո «ռեկլամ» չենք անելու մեզ, ասում եմ` ոչ, կներեք, բայց մենք ձեզ ուզում ենք գովազդել, որովհետև դա իրոք գովազդելու առիթ է»,-ասաց Հայկ Մարությանը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»