Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ նիստը՝ դեկտեմբերի 6-ին
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգեց նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Դատարանը գտել է, որ նիստին պետք է ծանուցվեն այն անձինք, ովքեր քննիչի կողմից կազմված դատակոչի ցուցակով ճանաչվել են որպես տուժող։ Սակայն այդ անձինք դեռևս որևէ դատավարական որոշմամբ տուժող ճանաչված չեն և նրանց մասնակցությունը այս նիստին որևէ պատճառ չունի։
Բացի այդ, դատարանը նշել է, որ առաջին ատյանի կողմից ուղարկված և միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Միաժամանակ դատարանը հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։ Մասնավորապես, նախագահողը պահանջել է դատակոչի ցուցակը, մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր որոշումները։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»