ՀՀ օմբուդսմենը մտահոգ է երեխաների որդեգրման հետ կապված խարդախություններից
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մտահոգ է երեխաների որդեգրման հետ կապված խարդախություններից։
«Տվյալները շատ մտահոգիչ են։ Հետեւողական կլինենք գործընկերների հետ աշխատանքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»,- Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի 15-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ասել է Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ Համաձայն քննության ընթացքում ստացված տվյալների՝ Հայաստանի երկու քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը մանկաբարձական հաստատություններից մեկի հետ եւ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաեւ մանկատներում, ՀՀ օրենսդրության բազմաթիվ կոպիտ խախտումներով կազմակերպել է ավելի քան երեք տասնյակ երեխաների՝ ՀՀ քաղաքացիների որդեգրումը Իտալիայի քաղաքացիների կողմից։ Խոսքը 2016-2018 թվականների մասին է։ Բուժհաստատություններ հղիությունն ընդհատելու համար դիմած կանանց համոզել են, վախեցրել, շանտաժի ենթարկել, թե կհրապարակեն պատահական հղիության մասին տեղեկությունները, չափազանցել են նորածնի հիվանդությունները, որպեսզի մայրը հրաժարվի նրանից, ընդ որում՝ չեն զլացել փող ստանալ ծննդկաններից մանկաբարձական ծառայությունների դիմաց։ Գրավոր համաձայնություն ստանալով մայրերից՝ հանցագործները երեխաներին տեղափոխել են մանկատներ՝ գործողություններն ապահովելով փաստաթղթերով, ինչից հետո, օգտագործելով ավելի վաղ տրված «ախտորոշումը», անուղղակիորեն խախտել են հայրենիքում որդեգրման առաջնահերթության սկզբունքը։
Քրեական գործ է հարուցվել, տարվում է քննություն։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»