Հնարավոր է՝ Աշոտ Ղուլյանի կողքը կանգնեն բոլորը՝ գեներալիտետ, հայաստանյան ընդդիմադիրներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 30-ին Արցախում տեղի կունենա Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը կհայտարարի գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին, նախագահի թեկնածու կառաջադրի Աշոտ Ղուլյանին, որի մեկնարկային դիրքերը փոքր-ինչ լավ են Մասիս Մայիլյանից, բայց երկուսն էլ զիջում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։
«Արայիկ Հարությունյանը շատ ակտիվ է աշխատում, մանավանդ՝ թիմակիցներով Հայաստան այցելելուց եւ ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Ասում են՝ Մասիս Մայիլյանի թիմն էլ հստակ հարց է դրած եղել հայաստանցիների առաջ՝ ճշտել, թե ում է պաշտպանում Հայաստանը։
Նրան հասկացրել են, որ, որպես անցողիկ թեկնածու, Արայիկ Հարությունյանի վրա են կանգ առել։ Բայց ուժերի հարաբերակցությունն ամեն րոպե կարող է փոխվել, եւ հնարավոր է Աշոտ Ղուլյանի կողքը կանգնեն բոլորը` գեներալիտետը, հայաստանյան ընդդիմադիրները, մեդիա-տեխնոլոգիաները, ռուսաստանյան որոշ գործարարներ։ Խոսվում է Կամո Ավակումյանի, Գենա Ստեփանյանի (Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի քավորն է) մասին։ Ժամանակ դեռ կա, պետք է սպասել»,- ասաց արցախյան աղբյուրը:
Մեր հարցին` նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում որպես մրցակից, Աշոտ Ղուլյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պահին կարելի է վերջնական պատասխան տալ այդ հարցին. մրցակցային դաշտը նոր-նոր է ձեւավորվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»