Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Լարսում Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է

Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ԼարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. Փաշինյան
Վերլուծական

Վահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը

Այսօրվա պետական կառավարման որակի, պատկերացումների, դրանց հակադիր միտումների և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին ստիպում է հետ քաշվել, հեռու մնալ և չպատկերացնել սեփական անելիքը։

Խնդիրը պետք է դնել շատ հստակ՝ հաղթահարել «կենցաղային պետության» փուլը։ Հայրենասիրությունը և ինտելեկտը չափվելու են հենց դրանով՝ անո՞ւմ ենք արդյոք ամենքս մեր քայլը՝ կենցաղային պետության հաղթահարման ուղղությամբ։ Այդ ընթացքն ունենալու է երեք հանգրվանային կետ։

Քայլ առաջին. մեծ ներհայաստանյան հաշտեցում

Եթե խնդիր դնենք՝ պառակտել ու թշնամացնել հասարակությունը, պիտի գիտակցենք, որ դա վերջ չունեցող պրոցես է։ Չի լինելու մի կարմիր գիծ, որը կհամարվի պառակտման վերջը։ Եթե հակառակ խնդիրը դնենք՝ հաշտեցման և համերաշխության, կհայտնաբերենք, որ դրան հասնելու ձևերը չգիտենք, ու դա բավականին դժվար գործ է։

Կան հեշտ իրագործելի քայլեր, որոնցից կարելի է սկսել։ Որպես սկիզբ՝ պետք է դադարեցնել միտումնավոր պառակտումը՝ սկսելով ավելի զգույշ լինել հռետորաբանության մեջ։ Կրկին որպես սկիզբ՝ դադարեցնել դատաիրավական համակարգը որպես խաղալիք քաղաքական հարցերի լուծման մեջ օգտագործելը։ Սրանց կարելի է կարճ ժամանակում հասնել, և կունենանք մթնոլորտի տեսանելի լիցքաթափում։ Իհարկե, դեռևս շատ հեռու կլինենք ներհասարակական իրական հաշտեցումից։

Հաջորդ փուլում պետք է բոլոր կողմերին՝ ինքներս մեզ, պատրաստել ներհասարակական բաց ու դժվար խոսակցության։ Կազմել թեմաների ցանկ ու սկսել բաց խոսել։ Բոլոր այն հանրային նշանակության թեմաներով, որոնք կան, որոնցից հնարավոր չէ փախչել, մանիպուլացնել, շահարկել։ Խոսել է պետք՝ բաց խոսակցության ճանապարհով գնալ դեպի բաց հասարակություն։ Պետք է դուրս գալ 28 և ավել տարիների՝ ինքներս մեր մասին հորինած կեղծիքի սարդոստայնից։ Ձգտել դառնալ ավելի անսուտ հասարակութուն։ Պետք է խոսել ընտրակեղծիքների համակարգի մասին և ընդունել, որ 500-600 հազար մարդով ամեն անգամ մեր հասարակությունը մասնակից է եղել դրանց, պետական համակարգը մասնակից է եղել, գողական, թաղի տղա ու հոգևորական մասնակից են եղել, համատիրությունից մինչև ուսուցիչ, տնօրեն, մանկապարտեզ, մտավորական սոցիալական խավեր մասնակից ենք եղել, ընդդիմությունից մինչև իշխող ուժ մասնակից ենք եղել։ Շատ հեշտ է ամեն ինչը գցել երեք նախագահների վրա և դրանով իսկ հանգիստ՝ 4-րդ և հաջորդ ղեկավարներին տալ գրեթե նույնը անելու լիազորություն։ Շատ ավելի բարդ է բաց խոսելը, որպեսզի ամեն մեկը զգա և գնահատի իր մասնակցությունը՝ հաջորդ անգամ երբեք չմասնակցելու համար։

Մենք մի օր պետք է խոսենք մարտի 1-ի թեմայով։ Ոչ թե դատախազի, ՀՔԾ-ի աչքերով, այլ՝ մեր։ Ոչ թե բարիկադի կողմերի, այլ՝ մեր՝ հասարակության հայացքով։ Ու կտեսնենք, որ թեմայի շերտերն ավելի խորն են, իսկ ընթացող դատավարությունը որևէ երաշխիք չի տալիս դրա կրկնության բացառման համար և չի բերում հաշտեցման։

Մենք մի օր պետք է խոսենք թալանի, արագ հարստացման, մեր ընդհանուր կյանքի մի փուլում ծաղկած թայֆայականության, ամենաթողության մասին։ Խոսենք ու հասկանանք, թե ինչո՞ւ դիմադրության և զսպման պետական ինտիտուտները չաշխատեցին։ Միայն դրանք հասկանալով՝ մենք կկարողանանք ներկայի և ապագայի համար երաշխիքներ ստեղծել։ Ի դեպ, դրանք այսօր էլ չեն աշխատում, և առիթ-անառիթ թալանի մասին բարձր խոսելը ոչ մի լուծում չի տալիս։

Մենք մի օր պետք է խոսենք մեր մշակութային դաշտի մասին։ Պետք է արձանագրենք խնդիրները, որ կարողանանք լուծել դրանք, ոչ թե անվերջ հետաձգենք կամ քողարկենք դրանք՝ հերթական խոշոր «մշակութային իվենթով» կամ արտամշակութային սկանդալով։
Մենք պետք է խոսենք այն մասին, որ հետադիմական արժեհամակարգը հարաճուն կերպով արմատակալում է՝ դպրոցում, բուհում, պետական համակարգում, քաղաքական համակարգում, միջսեռային, միջանձնային հարաբերություններում, ամենուր։ Չե՞նք տեսնում սա, թե՞ վախենում ենք այս մասին խոսել։

Մենք պետք է խոսենք մեր քաղաքական համակարգի մասին՝ մեծ մասամբ գաղափարազուրկ, պատեհապաշտ, մեկ անձից կախված՝ անցյալում և ներկայում։ Մենք պետք է բաց խոսենք արտագաղթի մասին ու հասնենք այն կետին, թե ինչո՛ւ են ռուսական անձնագիրը և գրին քարտը ազգային պաշտամունքի առարկա։ Շատ թեմաների շուրջ է պետք բաց խոսել։

Մեր հասարակությունն ունի փայլուն շրջանակներ (անկախ՝ սերնդային պատկանելությունից), մարդկային լուրջ ու չիրացված պոտենցիալ։ Որպեսզի այդ պոտենցիալն իրացվի, զարգանա, որպեսզի այդ դրականը չխեղդվի մոլախոտի պես աճող ու մեզ խեղդող թեմաների ու իրականության մեջ, մենք պարտավոր ենք գնալ բաց, հանգիստ ներհասարակական խոսակցության։ Մենք այդ ճանապարհով պետք է լուծենք սեփական ինդենտիֆիկացիայի խնդիրը։ Ընտանիք, արժեքներ՝ ազգային, համամարդկային. այս հարցերը հենց այդ խոսակցության ժամանակ պետք է քննարկվեն, որ հասկանանք՝ որտե՞ղ ենք կեղծում և որտե՛ղ ենք իրական։ Այո, մենք խնդիր ունենք՝ դառնալու իրական հասարակություն։

Այդ մեծ խոսակցության ընթացքում մենք կսկսենք ունենալ առողջացման գնացող հասարակություն, որն օր օրի կդառնա ավելի հանդուրժող, ավելի համերաշխ, ու հետևաբար՝ ավելի արդյունավետ։

Քայլ երկրորդ. խաղի կամ համակեցության կանոններ

Ներհասարակական բաց խոսակցության ամենակարևոր հանգրվանը, կարևոր արդյունքը պետք է դառնա պետության ներսում, հասարակության մեջ խաղի նոր կանոնների, համակեցության նոր օրենքների ձևավորումը։ Նոր Հայաստանը սա է։ Հայաստանի նոր էջը սա էր։ Հանրային կյանքում, քաղաքական կյանքում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում խաղի նոր կանոններ են պետք։ Այդ կանոնները պետք է ներդրվեն մի կողմից կոշտ՝ իշխանության կողմից, մյուս կողմից՝ սահուն, ներհանրային բնական քննարկումներից ու ապրումներից հետո։ Ահա թե ինչու է կարևոր բաց ու դժվար խոսակցությունը։

- Հայաստանում ընտրություններն այլևս չպետք է կեղծվեն։ Կեղծում թույլ չտվող օրենքը քիչ է, մենք դա միշտ ունեցել ենք. կեղծում թույլ չտվող հասարակություն է պետք ունենալ։

- Քաղաքական համակարգում խաղի կանոնը պետք է շատ հստակ լինի՝ չի կարելի խաբել մարդկանց։ Չի՛ կարելի մինչև իշխանության գալը պետության կարևորագույն հարցերի շուրջ ունենալ այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո՝ լրիվ այլ։ Հարցնում ենք՝ որտե՞ղ է դեգրադացիայի աղբյուրը. խնդրեմ, սա պատասխաններից մեկն է։ Սա արժեզրկում է խոսքը, սա նշանակում է հանրային ստի ինդուլգենցիա։ Սա բերում է հանրային դեմքերի օրինականացված անպատասխանատվության։ Սա բերում է անիրազեկության հաղթարշավին, գրագիտության և զսպվածության պարտությանը։

- Հայաստանում պաշտոնյան մի քանի տարում չպետք է դառնա խոշոր փողատեր՝ սեփականության ահռելի դիզմամբ ու կենցաղային սրընթաց ճոխությամբ։ Սա սոցիալական շերտերի համակեցության կարևոր պայման է։

- Հայաստանում բիզնեսը պետք է մուծի բոլոր հարկերը։ Խոշոր բիզնեսը չպետք է ունենա որևէ լծակ՝ կոռուպցիոն, բարեկամական և այլն, հարկեր չմուծելու։ Նման բան անող բիզնեսմենը չպետք է ունենա հնարավորություն՝ փողոց դուրս գալու։

- Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապրեն զուսպ և ասկետիկ կյանքով։ Բացատրությունը, թե «վայելքները» նախատեսված են օրենքով, իրականում խոսում է այս շատ կարևոր գաղափարը չգիտակցելու մասին։ Քանի դեռ Հայաստանում բարձրաստիճաններն «օգտվում են» օրենքով նախատեսված՝ նոր տուն, նոր մեքենա, նոր ինքնաթիռ համակարգից, նոր Հայաստան չի լինելու։ Որովհետև չի գործելու սոցիալական համերաշխության գաղափարը։ Խզվածությունը շատ մեծ է լինելու, նստվածքը՝ անդուր․ Հայաստանը փոքր, ոչ հարուստ պետություն է, մարտական դիրքում զինվոր ունեցող պետություն է, հետևաբար՝ իշխանական էլիտան պետք է ապրի ընդգծված, եթե կուզեք՝ ցուցադրական կերպով համեստ և զուսպ։

Չեմ ուզում ծանրանալ համակեցության և խաղի կանոնների բոլոր ուղղությունների վրա։ Հիմնականները շատ չեն, և եթե դրանց հասնենք, ապա մյուս բոլոր կյանքի ոլորտներում կգործեն նույն սկզբունքները՝ օրենք, բարոյական նորմեր, հարգանք։ Այն ամենը, ինչը միասին վերցրած կոչվում է պետական մտածողություն։

Քայլ երրորդ. անվտանգություն և զարգացում

Մենք և օտարները հաճախ մեր խնդիրները դիտարկում ու բացատրում են՝ օգտագործելով «անցումային պետություն» ձևակերպումը։

Իրականում «անցումային պետության» փուլը մենք հաղթահարել ենք։ Այսօր մենք նոր փուլում ենք՝ «կենցաղային պետության» փոսում։ Սա լրիվ այլ առանձնահատկություններով փուլ է, սրա ռիսկերը և ժամկետային սահմանափակումներն այլ են, ինչպես և այլ են դրա հաղթահարման ճանապարհները։ Շատ ու շատ պետությունների այդպես էլ չի հաջողվել դուրս գալ այդ փուլից։

«Կենցաղային պետության» հաղթահարման համար պետք են միասնական գաղափարներ։ Գաղափարներ, որոնք կլինեն պետության շարժիչը, որոնք կլինեն յուրաքանչյուրինս, և ամեն մեկը իր տեղում կնպաստի դրան։ Անվտանգությունը և զարգացումը համակարգաստեղծ գաղափարներ են, որոնք պարտադիր ենթադրում են ենթագաղափարներ և ենթաանելիք։ Սրանք գաղափարներ են, որոնք հստակ սահմանում են ընթացիկ և հետագա անելիքի ու Չանելիքի քայլերը։ Մեր քայլերը՝ ընդհանուր հաջողության մեջ։

Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք «բարեփոխումներ՝ բարեփոխումների համար» ծուղակում։ Սա որևէ կապ չի ունենա զարգացման հետ։ Կա հավանականություն՝ հաջորդաբար փոխվող իշխանությունների պարագայում կորցնել շարունակականությունը և բարեփոխումների տրամաբանական, էվոլյուցիոն ընթացքը (մենք հիմա կարծես թե արդեն գտնվում ենք այդ ծուղակային ճանապարհի սկզբում)։

Վերջին շրջանի ցածրորակ բանավեճերի, ճամբարների բաժանված տեսակետների փուլում մի դրական բան, այնուհանդերձ, կար. շատ ու շատ մարդիկ չմասնակցեցին, մի կողմ քաշվեցին՝ հասկանալով, գիտակցելով, զգալով, որ սա իրենց փուլը չէ։ Սա ցույց է տալիս, որ կա պոտենցիալ, որը մոլորված է, բաց որն ուզում է զարգացում, որն ուզում է վերջապես հայտնվել 21-րդ դարում, առաջընթաց է ուզում։

Հետադիմական տեսակետների բախումից առաջադիմական գաղափարներ չեն ծնվում։ Հետադիմական պատկերացումների բանավեճից զարգացման ծրագրեր չեն ծնվում։

Անվտանգությունը և զարգացումը այն «գերգաղափարներն» են, որոնք պետք է դրվեն պետության հիմքում և որոնք մագնիսի պես դեպի իրենց են քաշելու առաջադիմական մարդկանց ու գաղափարները։ Դրանք այն գերգաղափարներն են, որոնց տակ պետք է կատարվեն կառուցվածքային և համակարգային բարեփոխումները։ Հայաստանում իշխանությունները կարող է և պետք է փոխվեն, բայց պետությունը պետք է ունենա կայուն գերնպատակներ, որոնք առաջիկա երկար ժամանակներում անձեռնմխելի են։ Այդ դեպքում փոփոխվող իշխանությունները կբերեն թարմություն և նոր լիցքեր, բայց չեն բերի իրենց հետ պետությունը վտանգելու կենսական ռիսկեր։

«Իմ քայլի» շնորհիվ մենք ունեինք լավ հնարավորություն՝ 2018-ից ստեղծելու նոր էլիտա, բայց փոխարենն ընտրվեց նոր կլան ստեղծելու ուղին։ Սրան պետք է հաջորդի «մեր քայլը»։ Երկրում ազգային-առաջադիմական գաղափարների հաղթանակը՝ իր երեք քայլով. ներհայաստանյան հաշտեցում, խաղի և համակեցության նոր կանոններ, անվտանգության և զարգացման միասնական աշխատանքային օրակարգ։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»