Լուկաշենկոն Կալինինգրադը «մեր մարզ» է անվանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ դեռ խորհրդային ժամանակներից Բելառուսը պատասխանատվություն է կրել Կալինինգրադի մարզի համար և մինչև հիմա էլ այդ վերաբերմունքը Ռուսաստանի այդ մարզի նկատմամբ պահպանվում է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ինչո՞ւ եմ ես ասում «մեր կալինինգրադցիները»: Ես Ելցինին եմ ասել, հիմա էլ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին եմ հաճախ ասում, որ դա մեր շրջանն է, մենք պատասխանատու ենք եղել նրա համար և հիմա էլ պատասխանատու ենք: Պուտինն ասում է. «Ես դեմ չեմ»,- հայտարարել է Լուկաշենկոն այսօր Մինսկում Կալինինգրադի մարզի ղեկավար Անտոն Ալիխանովի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է նաև, որ «դեռ խորհրդային ժամանակներում, երբ կար մեկ պետություն, շատ էին Կալինինգրադի մարզը Բելառուսին միացնելու շուրջ խոսակցությունները»:
«Միգուցե լավ է, որ չմիացրին, որովհետև Ղրիմն էլ միացրին Ուկրաինային, հետո պարզվեց, որ սխալ էին արել»,- նշել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նշել է նաև, որ բացի Կալինինգրադից՝ ինքն ու այլ բելառուսներ հաճախ են օգտագործում «մեր Ռուսաստանը» արտահայտությունը, որը շատերին դուր չի գալիս, սակայն ինքը չի ուզում մանրանալ այդ հարցով:

















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան