Ստամբուլյան կոնվենցիան, հնարավոր է, երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում. Թագուհի Ղազարյան
Ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական բացեր ունենք, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա։ Այս մասին «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Իմ կարծիքով՝ վիճակագրությունը խոսում է ոչ այնքան բռնությունների քանակի մասին, որքան պետություն-քաղաքացի հարաբերության և փոխվստահության մասին։ Այս պահին օրենսդրական կարգավորումների առաջնահերթությունն այն է, որ ծեծը, օրինակ՝ համարվում է մասնավոր մեղադրանք։ Ցավոք, փոքր մարզեր կան, որտեղ երբ կինն ահազանգում է, բոլորը մեկը մեկին ճանաչում են և փորձում են տանել դեպի հաշտեցման։ Դեպք եղավ, երբ կինը երկու անգամ ահազանգել էր, փորձել էին հաշտեցման տանել, 3-րդ անգամ նրան մահացած էին գտել»,- ընդգծեց նա՝ հավելով, որ հանրային մեղադրանք պիտի լինի, և չպետք է մեղմացուցիչ հանգամանքների տեսանկյունից հարցին մոտենալ:
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ կարդացել է այն, բայց այս պահին դրա վերաբերյալ դիրքորոշում չի կարող հայտնել:
«Ստամբուլյան կոնվենցիան օրակարգում չէ, հնարավոր է՝ երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում, դրա համար ձեռնպահ կմնամ դիրքորոշում հայտնելուց՝ հաշվի առնելով նաև, որ գործընկերներիս հետ դեռ չեմ քննարկել, և չունենք ընդհանուր կոնսենսուս», - ասաց նա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»