«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում Արարատ Միրզոյանից
«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝ արտահոսքի համար:
Այս առնչությամբ, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցն իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.
«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի եւ նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երեւանում գործում է 2006 թվականից եւ վայելում է երեւանցիների եւ քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարեւորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:
Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները եւ կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչպես է իր ծննդյան օրը խաշկերույթ կազմակերպել եւ 290 հազար դրամի հաշիվ փակել։ Մինչ այդ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում ԱԺ նախագահի ծննդյան օրվա խնջույքի մասին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»