Թալանել են ԲԴԽ աշխատակցի BMW-ն
SHAMSHYAN.com-ը գրում է․ «Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 23-ին, անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 27-ամյա Պետրոս Վարդանյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայի սեփականատեր Պ. Վարդանյանը աշխատում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում, որպես առաջատար մասնագետ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ում որոնում են: Նախաքննության շահերից ելնելով, նրա ինքնությունը չենք հրապարակում»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»