Ջրվեժ գյուղում մի քանի գերեզման են պղծել
Այսօր՝ առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի բնակիչ, 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է գերեզմանը պղծված, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ նշված գերեզմանից բացի, նաև հարակից մի քանի գերեզմաններ են պղծված եղել։
«Առավոտյան հայրս, ինչպես և ամեն կիրակի, եկավ մայրիկիս գերեզմանը։ Որոշ ժամանակ հետո զանգեց ու լաց լինելով ասաց, որ մամայի գերեզմանի քարի վրա ինչ-որ նյութ են լցրել ու ողջ գերեզմանաքարը կեղտոտել։ Արդեն 3 տարի է՝ մայրս չկա։ Իսկ նրա գերեզմանաքարը տեղադրել ենք՝ 80-ամյա հորս թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով։ Չգիտեմ՝ ինչ անվանեմ սա՝ սրբապղծություն, վանդալիզմ՝ թուրքի ձեռքով արված, ուղղակի բառեր չեմ գտնում»,– կայքի հետ զրույցում պատմել է 80-ամյա ծերունու դուստրը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»