Մոտեցման հետեւանքները, որոնց դեմ հանդես էր գալիս Պրիմակովը, այսօր զգում է նաեւ Հայաստանը. ՌԴ դեսպան
Մոտեցման հետեւանքները, որոնց դեմ հանդես էր գալիս Եվգենի Պրիմակովը, այսօր իր վրա զգում է նաեւ Հայաստանը՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի, Սիրիայի մոտ լինելը, որտեղ այսօր անհանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 22-ին ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշեց, որ Պրիմակովը, կարեւոր պետական պաշտոններ զբաղեցնելով Ռուսաստանի համար բեկումնային ժամանակաշրջանում, էական ավանդ է ներդրել համաշխարհային քաղաքականությունում։ «Հիմա, հետեւելով իրադարձությունների զարգացմանը համաշխարհային քաղաքականությունում, մենք տեսնում ենք, թե որքան խորաթափանց էր Պրիմակովը, երբ ասում էր, որ աշխարհը դառնում է բազմաբեւեռ, կարեւորում էր նոր կենտրոնների փոխգործակցությունը։ Հենց Պրիմակովն է Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան «եռանկյունու» փոխգործակցության գաղափարի նախաձեռնողը, որը ներկայում ավելի լայն՝ ԲՐԻԿՍ-ի մասն է»,- նշել է նա։ Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց, որ նա մեկն էր, ով շատ լավ գիտակցում էր Ռուսաստանի պետական շահերի ձեւավորման եւ պաշտպանության կարեւորությունը։ «Միեւնույն ժամանակ, Պրիմակովը Ռուսաստանի պետական շահերը դնում էր գլոբալ համատեքստում։ Նման մոտեցման վառ օրինակներից մեկը «Շրջադարձ Ատլանտիկայի վրայով» հանրահայտ որոշումն էր, որն ընդունվեց Հարավսլավիայի սկսված ռմբակոծության պատճառով։ Դա պայմանավորված էր ոչ թե հույզերով, այլ նման միակողմանի, ռազմաշունչ ակցիայի վտանգավորության ըմբռնմամբ, որը հենվում էր բացառապես ուժի եւ ուժի միջոցով գերիշխելու ցանկության վրա»,- ամփոփել է դեսպանը։
Հիշեցնենք, որ 1999 թվականի մարտի 24-ին Ռուսաստանի վարչապետ Եվգենի Պրիմակովը, որը պաշտոնական այցով թռչում էր ԱՄՆ, Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս հետ շրջեց ինքնաթիռն ու վերադարձավ Մոսկվա՝ ի նշան Հարավսլավիայի ռմբակոծությունների սկսման դեմ բողոքի։
Երեւանում նոյեմբերի 22-23-ին տեղի է ունենում «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովը՝ նվիրված Եվգենի Պրիմակովի 90-ամյակին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»