Առաջիկայում օրինագիծն ընդունվելու է. ինչու նոր իշխանությունը չի նստում «ոզնու վրա»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի տապալումն իշխող ուժի տապալումն էր, Դուք եւս չէիք մասնակցել քվեարկությանը` խցանման մեջ լինելու պատճառաբանությամբ, եւ դա՝ այն ժամանակ, երբ քվեարկվում էր նման կարեւոր նախագիծ։ Իսկ առաջին տապալումը ՍԴ ուղարկված դիմումն էր, ասել է` խորհրդարանական մեծամասնությունն էներգիա չունի՞ այլեւս՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։
«Նախ, ես ամբողջովին կողմ եմ Ձեր մատնանշած օրենքի նախագծին։ Այո, տեխնիկական պատճառով չհասցրեցի մասնակցել, եւ հետո` տապալման մասին որեւէ խոսք լինել չի կարող, որեւէ կերպ չեմ կարող համաձայնել նաեւ ՍԴ-ին առնչվող Ձեր դիտարկմանը»:
Չեք ընդունում, էլի, ձեր «այիբները»։ «Երբեք չենք խուսափել խոսել մեր բացերից, մեր բացթողումներից, ցանկացած գործունեության ընթացքում, այդ թվում եւ ԱԺ-ում, կարող են լինել բացթողումներ, սակայն Ձեր մատնանշումներն անհիմն են»:
Բայց նախկինների, էլ ավելի նախկինների ժամանակ նման բան չէր կարող լինել՝ եթե որոշումը կայացվել է, բոլորը պետք է նստեին «ոզնու վրա» կամ դառնային «լողի չեմպիոն», չհիշեցնեմ ձեր ահռելի թիվը` 88 պատգամավոր։ «Ես կցանկանայի Ձեզ ասել, որ այդ եւ մնացյալ հարցերում «Իմ քայլը» հանդես է գալիս կոնսենսուսով, եւ առաջիկայում դուք դրանում կհամոզվեք` առաջիկայում այդ օրինագիծն ընդունվելու է, եւ հարցը լուծվելու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»