Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունը Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանը Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է Աբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ Զելենսկի Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը Google-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի Ռուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակը Լարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ին Եվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv 97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներին

Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի
Քաղաքականություն

Միայն վախկոտ մարդը կարող է այդքան վրեժխնդիր ու հիշաչար լինել․ ՔՊ հիմնադիր նախկին անդամը` Փաշինյանի մասին

politik.am-ը գրում է. Օրերս մենք հրապարակեցինք հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ, որում նա պնդում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կապ են պահել նաև իշխանափոխությունից հետո։ Համբարձումյանի այս պնդումից հետո իշխանական ճամբարից ակտիվացան քննադատությունները նրա հասցեին։ Որոշների պնդումով Արթուր Համբարձումյանը քննադատում է նոր իշխանություններին, քանի որ չի կարողացել ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ։ Այս և այլ հարցերի շուրջ մենք կրկին պարզաբանումներ ենք ստացվել Արթուր Համբարձումյանից։

Պարոն Համբարձումյան, ե՞րբ և ի՞նչ պատճառներով խզեցիք կապը նաև ձեր ջանքերով հիմնադրած կուսակցության և այն ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։

Իմ ու Փաշինյանի, ինչպես նաև նրա մերձավոր կուսակցական շրջապատի հարաբերությունները հարթ չեն եղել կուսակցության հիմնադրումից սկսած:

Հարաբերությունները առավել սրվեցին, երբ 2017 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները Փաշինյանի կողմից ճանաչվեցին լեգիտիմ (սրա մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր կան), երբ Փաշինյանը խախտելով իմ ու իր գրավոր պայմանավորվածությունը, այն է՝ «Ելքը» չպիտի որդեգրի պրոեվրոպական արտաքին քաղաքական վեկտոր, սկսեց կատարել այդ պայմանավորվածության ուղիղ հակառակը: Հիշու՞մ եք երևի «Ելք»-ի ՝ ԵԱՏՄ ից դուրս գալու նախագիծը, ինչպես նաև Երևանի փողոցները վերանվանելու Երևան քաղաքի ավագանու խմբակցության նախաձեռնությունները:

Իսկ լարվածությունը գագաթնակետին հասավ, երբ Փաշինյանն ու «Ելք»-ի իր կոլեգաները, որոշեցին, որ Ախուրյան համայնքում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրական հանձնաժողովների տեղերը պետք է տրվեն մի խումբ՝ ՔՊ-ի հետ կապ չունեցող մարդկանց, որոնց մեջ, մեծ մասը կազմում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Փաշինյանի այս ցինիկ որոշումը կանխվեց միայն Գյումրիի տարածքային կազմակերպության կողմից:

Օրեր անց, Փաշինյանը փորձեց ինձ կուսակցությունից հեռացնել, բայց պարտվեց, իսկ նրա այդ նախաձեռնությանը միացավ միայն երեք հոգի՝ Նազարյան Լենա, Հովակիմյան Վահագն, Հարությունյան Արայիկ, իսկ դրանից որոշ ժամանակ անց խախտելով կուսակցության կանոնադրությունը, առանց հիմքերի լուծարեց Գյումրիի տարածքային կազմակերպությունը:

Այս ամենի մասին, ես ընդարձակ հարցազրույց եմ տվել 2017-ի դեկտեմբերին։