Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը ստորագրվել է․ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է տնօրենի ժ/պ-ին
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր նրան կներկայացնի այգու աշխատակազմին։
Տեղակալի խոսքով՝ Կենդանաբանական այգու՝ Իրանից հրավիրված փոխտնօրեն Իման Մեմարիանը Հայաստանում է․ «Մասնագետի հետ հանդիպել եմ, բայց կան խնդիրներ իր կացության և աշխատանքի իրավունքի հետ, որը ընթացքում կարգավորովում է։ Այս փաստաթղթերը կարգավորելուց հետո մասնագետը կանցնի աշխատանքի, կնշանակվի այգու փոխտնօրեն, ՀՕԱԿ-ի տնօրենի լիազորության ներքո է գտնվում փոխտնօրենի նշանակումը»։
Հարցին՝ քաղաքապետարանը ցանկանո՞ւմ է մասնագետին տեսնել այգու տնօրեն, ՀՀ քաղաքացիության հարց չի առաջանա արդյոք, նա ասաց․ «Եթե հետագայում մասագետը որոշի, որ մեր երկրում ղեկավար պաշտոն է ցանկանում զբաղեցնել, ՀՀ քաղաքացիության հարց կառաջանա, մրցույթով են ընտրվում այգու տնօրենները»։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակի հարձակման հետևանքով 3 մուֆլոն էր անկել։ Նույն օրը Տիգրան Վիրաբյանի հորդորով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»