ՀՀ-ում ՄԹ նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանություն
Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի: Այս մասին հայտնել են ՄԹ դեսպանությունից ի պատասխան 168.am-ի հարցման:
Նշենք, որ նոյեմբերի 8-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը տեսաուղերձ էր տարածել, որում Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը տեղեկացնում էր, որ ղեկավարելու է դեսպանատան թիմի աշխատանքը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ պաշտոնական հայտարարություն եղավ բրիտանական կողմից, թե ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվելու հայազգի դիվանագետ Ալան Անդրանիկ Գոգբաշյանը՝ փոխարինելով Ջուդիթ Ֆարնուորթին:
Ավելի ուշ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը հայտարարություն տարածեց, թե Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երեւանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։
168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանություն՝ պարզելու արդյո՞ք ՀՀ-ում ՄԹ դեսպանի նշանակման հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան, եւ արդյո՞ք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններում կան խնդրահարույց հարցեր, գուցե Ամուլսարի խնդիրը երկկողմ հարաբերություններում որոշակի խնդրահարույց իրավիճա՞կ է ստեղծում:
Ի պատասխան մեր հարցման՝ ՄԹ դեսպանությունից արձագանքել են. «Ի պատասխան Ձեր գրության հայտնում ենք․
– Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում փոփոխություն չկա։ Միացյալ Թագավորությունը գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի կառավարության հետ։ Մենք ավելի քան 25 տարվա սերտ համագործակցություն ենք ունեցել եւ ակնկալում ենք է՛լ ավելի ամրապնդել մեր երկրների միջեւ կապերը գալիք տարիներին։
– Նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի։ Մինչ այդ, ավագ դիվանագետ պրն Դեյվիդ Մորանի նշանակումը որպես Գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպանի աստիճանով, վկայում է ՄԹ-ի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորման մասին»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ իր հերթին հայտնել է, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության երկկողմ օրակարգում խնդրահարույց հարցեր չկան, առկա է եւ ամրապնդվում է բազմաթիվ ոլորտներում ակտիվ համագործակցություն:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»