Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գագիկ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների։ Նա երկար չի մնացել, ընդամենը 1-2 օր, եւ երեկ արդեն վերադարձել է։ Մեր մոսկովյան աղբյուրներն ասում են, որ այցի նպատակը եղել է Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին «դուխ տալը», քանզի վերջին շրջանում, հատկապես խորհրդարանում սրվել են «Իմ քայլը»-ԲՀԿ հարաբերությունները, եւ առաջիկայում մեծ «ճակատամարտեր» են սպասվում՝ բյուջեի հողի վրա։
Ռուսները կրկին հասկացրել են, որ Հայաստանում պետք է արմատական ընդդիմություն ձեւավորվի, եւ ամենահարմար ուժն այդ առումով ԲՀԿ-ն է, ում իրենք պատրաստ են աջակցել։
Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մոսկվայում, որտեղ մասնակցել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով համաժողովին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»