Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել
Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ եւ պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի եւ այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:
Նրանք նշել են, որ հարազատները սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը թույլ չի տալիս ստանալ մսեղեն, տաք ճաշեր, թույլ է տալիս միայն մրգեր եւ քաղցրավենիք:
Նրանք նշել են, որ այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ սպասում են այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»