Չի կարելի 4 հսկա ոլորտի ղեկավարումը հանձնել մի մարդու, ով բուհական օրենքի ու դասավանդման որակի մասին խոսելիս սահուն անցնում է դեմագոգիայի
«Հրապարակը» գրում է. «Ես հետ եմ վերցնում նախկին խոսքերս, երբ գրում էի, որ Արայիկ Հարությունյանին չի կարելի քավության նոխազ դարձնել և նրա վրա չի կարելի բարդել կրթական ոլորտում կատարվող փոփոխություններից և տարբեր կասկածելի նախագծերից բխող հանրային ողջ դժգոհությունը։
Երեկ, հետևելով նրա և տարբեր բուհերի դասախոսների հանդիպմանը, հասկացա, որ նրան օր առաջ հարկավոր է ազատել այդ պաշտոնից, քանզի կրթության, գիտության և հատկապես մշակույթի նախարար չի կարող լինել մի մարդ, ով զրույցի և մարդկանց հետ շփումի տարրական մշակույթին չի տիրապետում, ով տարրական հարգանք չունի սերունդներ կրթած գիտնականների ու հանրային հարգանք վայելող տարեց մարդկանց նկատմամբ։ Նախարարի պաշտոնը չի կարող զբաղեցնել մի մարդ, ով ունակ չէ երկխոսության, զրույցից հետևություններ անելու, սխալ որոշումներից հետ կանգնելու, հանրային պահանջին ունկնդրելու։
Նման բարձր պաշտոն չի կարող զբաղեցնել մեկը, ով պրոֆեսիոնալ խոսակցությունը և մասնագետների դժգոհությունը վերագրում է բացառապես նեղ անձնական շահերին և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խոսում է շանտաժի լեզվով, արհամարհանքով, հեգնանքով, հանդիմանություններով։
Չի կարելի չորս հսկա ոլորտի ղեկավարումը հանձնել մի մարդու, ով բուհական օրենքի ու դասավանդման որակի մասին խոսելիս սահուն անցնում է դեմագոգության, հիշեցնում, թե ով երբ ինչ է ասել, ինչի դեմ է պայքարել և ինչի դեմ չի պայքարել։ Հասկանալի է, որ երիտասարդ իշխանությունների ամենակարևոր հնարքը մանիպուլյացիան է, և ցանկացած թեմայով նրանք կարող են հմտորեն նման հնարքներ կիրառել։
Բայց, ի վերջո, ո՞վ կարող է բացատրել, թե ինչու են հանրակրթական, բուհական բարեփոխումները հանգեցվել «Հայոց լեզու» և «Պատմություն» առարկաների՝ դասացուցակից հեռացվելուն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»