«Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը
Սուտ է: Այսպես արձագանքեց 2 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը, արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում չգտնվելու մասին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:
«Եթե 4 սպաների խոսքը օրենքով չի անցնի, ուրեմն հալալ լինի էդ քննչական կոմիտեին էլ, էս հայկական օրենքին էլ: Թող իրենք իրենց օրենքով շարժվեն, մենք՝ մեր օրենքով: Սպաները մարզպետի հետ կանգնած զրուցել են նույնիսկ, նա ներկա է եղել ու չի կանխել ծեծկռտուքը»,- ասաց փոխգնդապետի եղբայրը` շեշտելով, որ դեպքին ականատես 4 սպաներն էլ ցուցմունք են տվել, որ մարզպետը դեպքի վայրում է եղել:
Արդեն 2 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայրն ասաց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ոչ մի անգամ չի հետաքրքրվել իր եղբոր առողջական վիճակով:
Կարեն Մխիթարյանն ասաց, որ դեպքից ուղիղ 2 ամիս անց եղբոր վիճակում փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հայտարարել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:
Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»