Հայաստանի թվային օրակարգը վկայում է բազմավեկտոր համագործակցության հնարավորության մասին. ԵՄ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացնում է թվային օրակարգ, եւ այդպիսի օրակարգ կա նաեւ Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում, ինչը վերջնարդյունքում ուղղված է երկրի զարգացմանը եւ վկայում է բազմավեկտոր համագործակցության հնարավորության մասին: Այս մասին նոյեմբերի 18-ին «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Նրա խոսքով՝ սա անչափ կարեւոր է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կայուն զարգացում 2030 օրակարգի իրականացման տեսակետից: Նա կարեւորեց համաժողովի անցկացումը տարածաշրջանային երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը համատեղ որոշումների որոնմանը հասնելու հնարավորություն է ընձեռում:
Եվրամիության ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը եւ թվային օրակարգի առաջմղումը, ինչպես նաեւ ձգտումը լոգիստիկայի զարգացմանը եւ մաքսային գործընթացների ազատականացման բարեփոխումներին:
Նշենք, որ նոյեմբերի 18-19-ը Երեւանում ընթանում է «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»