«Պատմական այց է». Նիկոլ Փաշինյանը Նոր Երզնկայում էր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում այսօր` նոյմեբերի 17-ին, ծանոթացավ գազաֆիկացման ծրագրին:
Համայնքապետ Ալինա Հարությունյանն ասաց, որ սուբվենցիոն ծրագիրը մոտ 60 տոկոս արված է համայնքում:
Նոր Երզնկայում վարչապետը մոտեցավ մի կնոջ ով, ընկույզից շուջուխ էր պատրաստում եւ առաջարկեց ոչ միայն ընտանիքի համար պատրաստել, այլ նաեւ վաճառել:
Նոր Երզնկայի համայնքապետն ասաց, որ 1965 թվականին է գյուղը հիմնադրվել եւ մինչ այս ասֆալտապատում համայնքում չի եղել, Փաշինյանն էլ նրան արձագանքեց. «Պատմական այց է: 1965 թվականից գյուղում ասֆալտապատում չի եղել, հիմա սա մարդկանց կյանքը փոխո՞ւմ է, թե՞ չէ»:
Համայնքում նրան մոտեցավ մի քաղաքացի եւ ասաց, որ ներդրողներ կան եւ ցանկանում են հյուրատուն կառուցել համայնքում, խնդրում են աջակցություն հողատարածքի տրամադրման հարցում, ինչին Փաշինյանն ասաց, որ նախ պետք է նախագիծ ներկայացնել:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում էր, նա ծանոթացել է մարզի մի քանի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»