«Իմ քայլի» տրոհումից կստեղծվի «Անհավատ» խմբակցությունը
Վաղուց արդեն գաղտնիք չէ գործող իշխանությունների վերաբերմունքը մեր եկեղեցու, հավատքի, հայոց լեզվի եւ հայոց պատմության հանդեպ: Ամեն ինչ վաղուց արդեն պարզ է: Իսկ իմքայլական պատգամավոր Աղազարյան Հովիկի վերջին հայտարարությունը, թե ամաչում է, որ իր յոթնամյա թոռնիկն աղոթում է, եկավ լրացնելու առկա բացերն այս հարցերում:
Աղոթքից ամաչող, իրեն քրիստոնյա, բայց ոչ հավատացյալ համարող պատգամավորի հայտարարությունը «Իմ քայլում» որեւէ արձագանք չգտավ: Նրան չառաջարկեցին վայր դնել մանդատը, նրա փոխարեն ներողություն չխնդրեցին: Այլ կերպ չէր էլ կարող լիներ, եթե Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության տակ առավ Արայիկ Հարությունյանին, որը դպրոցից քահանա էր հեռացնում, հայտարարում, թե սատանիզմի հիմքով ներկայացում չի չեղարկվելու, ապա այս դեպքում հաստատ ծպտուն չեն հանի:
Փոխարենն արդեն իսկ համառ լուրեր են պտտվում, որ Ազգային ժողովում «Իմ քայլի» տրոհումից ստեղծվելու է նաեւ «Անհավատ» խմբակցությունը, որին Հովիկ Աղազարյանից բացի անդամակցելու են այն իմքայլականները, որոնք երջանիկ են, որ Հայ եկլեղեցու պատմություն առարկան դուրս է մղվում դպրոցից:
Ավելին, օդում կախված լուրերի համաձայն, արդեն իսկ հայտնի է, որ «Անհավատը» հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են եկեղեցիները վերածել կինոթատրոնների եւ ակումբների, որտեղ կցուցադրվեն աթեիզմի դիրքերից նկարահանված ֆիմեր եւ տարատեսակ «առաջադիմական» ներկայացումներ: Առաջինը ցուցադրվելու է Մելի մասին սկանդալային ֆիլմը, իսկ հետո նաեւ մետրոպոլիտենի կայարաններից մեկում բեմադրված անհասկանալի ներկայացումը:
«Անհավատը» պատրաստվում է նաեւ առաջարկել բոլոր նրանց, ովքեր կհայտարարեն, որ իրենք քրիստոնյա են եւ հավատացյալ, հարկել լրացուցիչ հարկով՝ հավատքի հարկով, որով կֆինանսավորվեն ԿԳՍՄ-ի առաջադեմ պրոեկտները:
Մոռացանք ամենակարեւորի մասին: Ըստ որոշ աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հայտարարել, որ «Անհավատ» խմբակցությունը գտնվելու է իր պաշտպանության ներքո:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»