Հնագետները հայտնաբերել են Հիտլերի «Գայլի որջ» անվանումով պարտեզը, որում աճեցված բանջարեղենից էր օգտվում նացիստական առաջնորդը (Photo)
Լեհաստանի պատերազմի թանգարանի աշխատակիցները նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գաղտնի ռազմակայանում հայտնաբերել են «Գայլի որջ» անվանումով պարտեզի մնացորդները, որտեղ աճող բանջարեղենից էր օգտվում նաև նացիստական առաջնորդը, հայտնում է Fox News հեռուստաալիքի կայքը:

Ըստ հեռուստաալիքի`հնագետները գտել են պարտիզպանի տունը, ջերմոցները, ստորգետնյա կաթսայատունը, ինչպես նաև այդ ժամանակի շատ կերամիկական և ապակյա առարկաներ:
Նշվում է, որ թունավորվելուց վախենալով՝ Հիտլերը համի որակը որոշողներին նախապես ստիպում էր փորձել ջերմոցում աճեցված բանջարեղենն ու դեղաբույսերը:

«Գայլի որջ»-ը Հիտլերի գլխավոր ռազմակայանն էր և տեղակայված էր Ռաստենբուրգ քաղաքում (այժմ՝ Կետցին), Արևելյան Պրուսիային պատկանող տարածքում: 1944-ին շտաբի վրա հարձակման անհաջող փորձ էր արվել: Այժմ «որջը» թանգարանային համալիր է համարվում:



















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...