«Վերնատան» համաժողովը եւ իշխանությունների վախերը
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը ծանր տարան իշխանության ներկայացուցիչները, նրանց աջակիցներն ու նրանց տիրույթում գտնվող լրատվամիջոցները, այդ թվում եւ Հանրային կոչվող հեռուստաալիքը:
Հայհոյանքներ, վիրավորանքներ սոցիալական ցանցերում, վիրավորանքներ եւ ծաղրանք անգամ Հանրային հեռուստաալիքի կողմից: Ընդամենը մեկ համաժողով եւ այսքան բուռն եւ ցածրակարգ արձագանք:
Գործին լծվեցին իշխանությունների հաշվեկշռում գտնվող բոլոր ուժերը: Տխուր է այս ամենը, մտահոգիչ, որ ընդամենը մեկ ակումբի մեկ համաժողովը այսքան տագնապ ու անհանգստություն հաղորդեց կառավարող ուժին: Այնպիսի տպավորություն է, որ նրանց անհանգստացնում է իրենց ազդեցությունից դուրս նգտնվող ցանկացած քաղաքական ուժի քիչ թե շատ ակտիվություն:
Ի դեպ, վերեւից, թե մեկ այլ տեղից իջած հրահանգով անդադար շեշտվում է, թե հավաքվել են իրենց դարն ապրած քաղաքական գործիչները: Սա եւս մի պնդում է, որը լուրջ քննադատության չի դիմանում: Եթե չեք կիսում այս կամ այն մարդու, այս կամ այն ուժի քաղաքական դիրքորոշումը, մոտեցումները, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանց պետք է վիրավորեք, դարձնեք թշնամի: Սա հետամնացության պարզ օրինակներից մեկն է:
Եթե սա է իշխանությունների եւ նրանց իջակցությունների իրական դեմքը, ապա մեր երկիրն իրոք լուրջ խնդրի առաջ է կանգնած: Եթե Հանրային հեռուստաալիքը մարդկանց ծաղրում է միայն մեկ համաժողովի մասնակցելու համար, ապա իրոք մենք լուրջ խնդրի մեջ ենք:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»