ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ Հատուկ քննչական ծառայությունում շուրջ վեց ժամ հարցաքննել են Նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանին:
Իրավապահ համակարգի մեր աղբուրի փոխանցմամբ՝ քննիչները փորձել են Մելքոնյանից ստանալ ցանկալի ցուցմունք՝ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման նոր հիմքեր ստեղծելու համար։ Նշենք, որ Փանոսյանն անցյալ շաբաթ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ալվարդ Մելքոնյանը Հայաստանի պատմության մեջ միակ նոտարն է, որը կատարած էական խախտումների համար նախ հեռացվել էր Նոտարական պալատի ղեկավարի պաշտոնից, ապա Հրայր Թովմասյանի ներկայացված հայցադիմումի հիման վրա դադարեցվել էին Ալվարդ Մելքոնյանի՝ որպես նոտարի լիազորությունները։
Ալվարդ Մելքոնյանը հենց այն նոտարն է, որը վավերացրել էր Արամի փողոցում գտնվող նորակառույց շենքի նույն բնակարանի վաճառքը չորս տարբեր մարդկանց: Մելքոնյանի թույլ տված ապօրինության արդյունքում շուրջ 70 բնակարանն ավելի քան չորս հարյուր հոգու էր վաճառելու։ Ավելին, տարիներ շարունակ ղեկավարելով նոտարական պալատը՝ վերջինիս հաջողվել էր Երևան քաղաքում նոտարներ դարձնել իր քրոջ դստերն ու եղբոր կնոջը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվարդ Մելքոնյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ցանկացած ցուցմունքի տակ, միայն թե Թովմասյանից վրեժխնդիր լինի:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»