«Սպայկայի» բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ
Նոյմեբերի 13-ին «Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանիրը ընկերության բեռնատարով արտահանվեց Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սպայկա» ընկերությունը:
«Ուղարկվեց այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:
Մինչ պանիրը բարձելը և ուղարկելը՝
1. ՀՀ ՊԵԿ-ի կողմից 07.11.2019 թվականին տրվել էր հանձնարարական, որով կատարվեց չափագրում պանրի գործարանում՝ պանրի արտադրության, կաթի մթերման և այլ պահանջների ուսումնասիրություն:
2. Ընկերության հայտով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի և «Արմէքսպերտիզա» ՍՊԸ ներկայացուցիչները կատարել են արտագնա ուսումնասիրություն ընկերության պանրի գործարանում՝ փորձաքննության իրականացման համար ծանոթանալու, ստուգելու պանրի արատադրման ողջ գործընթացը՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը, այդ թվում՝ Հայաստանի ֆերմերներից մթերվող կաթի, պանրի այլ բաղադրատարրերի ձեռքբերման փաստաթղթերը:
3. Ընկերության խնդրանքով պանրի գործարանում են եղել նաև ՀՀ ՍԱՊԾ ներկայացուցիչները, որոնք ևս տեղում ծանոթացել են պանրի արտադրության գործընթացին:
Ընկերությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի կողմից ստացել է ապրանքի ծագման սերտիֆիկատը (CT-1), ապրաքնի ծագման փորձաքննության ակտը, որի համար տրամադրվել է մոտ 500 էջ փաստաթղթեր.,-ասված է հայտարարության մեջ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»