Կրակոցներ Էջմիածնում. վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը վիրահատվում է
Ժամը 10:00-ին «Վաղարշապատ»-ի ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Այս մասին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում՝ գերեզմանոցի մոտ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- ասաց Գաբրիելյանը:
Մեզ հետ զրույցում «Վաղարշապատ»-ի հիվանդանոցից փոխանցեցին, որ երիտասարդին անմիջապես տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք. «Այս պահին վիրահատվում է»,- ասացին հիվանդանոցից՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող ասել:
Ըստ տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով երիտասարդը վիրավորում է ստացել:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»