ԿԳՄՍ նախարարությունը «զադնի» կդնի՞. Փոխնախարարն ասում է՝ «Պատրաստ ենք քննարկման»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բողոքի ակցիաների արդյունքում ինչ-որ հարցերում նախարարությունը վերանայե՞լ է իր մոտեցումները, ասենք՝ հայ առաքելական եկեղեցու պատմության մասով վերջնական որոշում կա՞․ հարցրինք ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին: «Ո՛չ։ Թե՛ ես, թե՛ պարոն Հարությունյանը արդեն քանիցս նշել ենք` չկա որոշում, կան քննարկումներ»:
Իսկ հայոց լեզվի-գրականության, պատմության դասավանդման նկատմամբ փոխվե՞լ է մոտեցումը։ «Ոչ, դա բուհերի ինքնավարության խնդիրն է, եւ եթե մեր դպրոցը չի կարողանում տալ այն կարեւոր գիտելիքները` հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության մասով, դա առանձին խոսակցություն է։ Այս հարցում եւս պատրաստ ենք բազմակողմանի քննարկման, այնուհանդերձ, արձանագրենք, որ այն, ինչ սովորեցնում ենք մենք բուհերում, բացառապես հանրակրթության շրջանակներում լուծելու խնդիր է, բայց, միեւնույն է` պատրաստ ենք քննարկման»:
Նահանջ, այսպես ասած` «զադնի» կդնե՞ք այս 2 հարցում։ «Նայած որ հարցում` ինչ պատճառաբանությամբ։
Օրենքը կդրվի հանրային քննարկման, կփորձենք հասկանալ՝ եթե խնդիրները հստակ դրվեն, մեթոդաբանությունը նույնպես կհստակվի»: Ասում են՝ սա գլոբալիստների պահանջն է՝ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածներիդ` ազգային արժեքները, պահպանողականությունը ոչնչացնելը։ «Ինքներդ էլ կարող եք նկատել, որ այդ գնահատականներն առկա են մարգինալ խմբերում եւ տարբեր հրահրումների արդյունքում բարձրացված աղմուկ են։ Այդ «մտահոգությունները», որոնք այսպես հախուռն բարձրացվում են, օրենքի հիմքում ընդհանրապես չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»