ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. Ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում ԲՀԿ-իշխանություն փոխհարաբերություններում նկատելի կոշտությունը ոչ այնքան Գեւորգ Պետրոսյանի առաջ քաշած օրակարգով է պայմանավորված, որքան որ՝ ավելի խորը արմատներ ունի։
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արտաքին ազդակներ է ստացել արմատական ընդդիմություն դառնալու մասին, մասնավորապես Ռուսաստանից հասկացրել են՝ թույլ չեն տա, որ նախկինի նման համապարփակ աջակցություն ցուցաբերեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ, ինչպես անցյալում, մեկ էլ հանկարծ կոալիցիա մտնեն։
Հիմա Ռուսաստանին պետք է, որ Հայաստանում ուժեղ ընդդիմություն ձեւավորվի, եւ այդ դաշտում ԲՀԿ-ն անելիք ունի։ Այս ազդակներից հետո ԲՀԿ-ն կոշտացրել է պահվածքը։ Առաջին ատամը երեկ ցույց տվեցին՝ միաձայն տապալելով ԱԺ նախագահի՝ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու առաջարկով նախագիծը եւ հայտարարեցին նաեւ, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»