Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. ուշագրավ մանրամասներ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված տեխնիկական թյուրիմացությունը լավ առիթ էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցուցադրաբար ու հրապարակային գրոհ սկսի ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի դեմ:
Նախարարը ֆեյսբուքյան հարձակումներով չբավարարվեց ու գրոհը շարունակեց Հ1-ի եթերում՝ Վանեցյանին «օդից» մեղադրանքներ ներկայացնելով: Իսկ թե որն է առողջապահության նախարարի՝ նման ակտիվության պատճառը, մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ են փոխանցում:
Բանն այն է, որ Վանեցյանի դեմ իշխանության կողմից կազմակերպված գրոհի մեջ Թորոսյանն իր սեփական խնդիրներն էլ ունի: Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրների, ըստ երեւույթին, Արսեն Թորոսյանը չի ներել այն, որ Արթուր Վանեցյանը բացահայտեց նոր Հայաստանում ամենաբարձրաստիճան կոռուպցիոն մեխանիզմը՝ հենց Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցում, ինչի արդյունքում ձերբակալվեց նախարարի տեղակալը հենց իր աշխատասենյակում:
Բնական է, որ այս «հանդգնությունը» Արսեն Թորոսյանը չի մոռացել եւ հիմա առիթը փորձում է օգտագործել:
Ավելին, ըստ տեղեկությունների, այդ դեպքից հետո առողջապահության նախարարությունը մշտապես ԱԱԾ տեսադաշտում է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»