Դատախազությունը Արա Բաբլոյանի նկատմամբ հետապնդման դեմ բողոքը մերժել է
«Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ Նշենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելու գործով։
Ա.Վարդեւանյանն ասել է, որ դատախազությանը ներկայացրել են ծավալուն բողոք, շուրջ 20 հարցից բաղկացած, սակայն պատասխաններում որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել։
Ի դեպ, ըստ պաշտպանի, Արա Բաբլոյանը կողմ չի եղել դատախազությանը բողոք ներկայացնելուն։ Վադեւանյանը հիշեցրել է նաեւ երեկ՝ խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ քարտուղարությանը՝ ԱԺ կանոնակարգի հոդվածի համար դիմելու մասին. «ԱԺ-ում ԱԺ նախագահը դիմեց՝ պարոն Սողոմոնյան, ասեք ԱԺ-ի կանոնակարգի ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ Տարիներ շարունակ պարոն Սողոմոնյանը քարտուղարության պետն է։ Քարտուղարությունը պատրաստում է նաեւ օրենքի հետ մեկնաբանման հարցերը։ ԱԺ նախագահը պարտավոր չէ իմանալ ԱԺ կանոնակարգի՝ այն էլ վիճահարույց հարցերը։ Եվ Արա Բաբլոյանի դեպքում նույնն է եղել, քանի որ քարտուղարությունն է պատրաստում այդ փաստաթղթերը»։
Պաշտպանը նշել է նաեւ, որ դիմել են դատախազություն գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Նա հայտնել է, որ ԱԺ կանոնակարգի կիրառման վերաբերյալ հարցը նույնպես անպատասխան է մնացել։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»