Ազատ Արշակյանի տարօրինակ արկածները
Երբ Հանրային հեռուստաալիքի հույսը Գագիկ Մելքոնյանի եւ Ազատ Արշակյանի նման անձնավորություններն են, ապա առավել քան ակնհայտ է դառնում, թե ում կամ ինչ մակարդակի մարդկանց վրա է այս իշխանությունների հույսը:
Գագիկ Մելքոնյանին զրուցացնելուց հետո հերթը հասավ Ազատ Արշակյանին, մի մարդու, որին տարիներ առաջ ոմանք քաղհալածյալ, քաղբանտարկյալ էին համարում: Եթե սա է խորհրհդահայ քաղբանտարկյալների մակարդակը, ապա, անկեղծ ասած, հպարտանալու ոչինչ չունենք:
Ինչ վերաբերում է Ազատ Արշակյանի վերջին հարցազրույցին, ապա ինչ ասես մի մարդու մասին կամ նրա ասածների վերաբերյալ, երբ ընդամենը երկու տարի առաջ մասնակցում էր Սեյրան Օհանյանի քարոզարշավին, ընտրողներին հորդորում քվեարկել նրա օգտին, իսկ հիմա գովերգում է նրան, որի կառավարման օրոք Սեյրան Օհանյանը դարձել է քաղհալածյալ, որին արդեն Արշակյանի գովերգած իշխանությունները դատում են:
Ազատ Արշակյանի արկածները քաղաքական դաշտում մեր իրականության, մեր իրողությունների վառ արտացոլանքն են, գործող իշխանությունների ներուժի վկայությունը:
Մի կողմ թողնենք նրա ցածրակարգ մեղադրանքները ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ, մի կողմ թողնենք, թե ինչ էժանագին հայտարարություններ արեց Վազգեն Մանուկյանի մասին եւ կենտրոնանանք Ազատ Արշակյանի քծնանքի բացահայտ դրսեւորման վրա:
Նա այնքան էր ոգեւորվել Նիկոլ Փաշինյանին գովերգելիս, որ ակամա մեծացրեց նրա տարիքը, ասելով, թե նրա ուսանողական տարիները համընկան սառը պատերազմի տարիների հետ, ինչը առանձնահատուկ կոփեց գործող վարչապետին: Սառը Պատերազմի ավարտին Փածինյանը 13 տարեկան էր, ընդամենը 13 տարեկան:
Այնպես որ, իշխանությունները սրան կամ նրան եթերում զրուցացնելուց առաջ պետք է մի լավ նախապատրաստական աշխատանք տանեն, այլապես այս խայտառակ պատկերն է ստացվում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»