ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Արմավիրում տեղի ունեցածը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Արմավիրում հայկական եկեղեցու տարածքում կատարվածի հետ։
«Դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի առիթով։
Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ա.Վինոգրադովի գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) տարածքում եւ հաշվեհարդարի դրսեւորում, ինչը հակասում է հաստատված օրինական կարգին։
Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն եւ կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։
Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածն առաջ է բերել լուրջ մտահոգություն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում, որոնք ապրում են Ռուսաստանում։
Դեսպանությունը սահմանված կարգով կտեղեկացնի ռուսաստանյան համապատասխան մարմիններին տեղի ունեցած վանդալիզմի ակտի մասին Արմավիրի հայական եկեղեցու տարածքում։
Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում Արմավիր քաղաքի իշխանություններին համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին։
Տեղի ունեցածը կգտնվի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։ Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում համայնքի եւ ՌԴ համապատասխան մարմինների հետ»,- ասվում է մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում։
Վինոգրադովի խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց դա չեն արել, եւ ինքը «հարցը լուծել է ինքնուրույն»։
«Պատգամավոր Վինոգրադովը նման իրավիճակի հետ չի համակերպվել եւ իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել՝ սեւ ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,- տեղեկացնում է «Կրասնայա վեսնա» տեղեկատվական գործակալությունը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»